Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտագաղթի դիմում են իրենց օջախը պահելու համար». Միհրան Գալստյան

Մարտ 14,2013 13:57

Էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին արտագաղթի և նրա սոցիալ-հոգեբանական պատճառների ու սոցիալ-մշակութային հետևանքների մասին:

Միհրան Գալստյանն ասաց, «Արտագաղթը ամենակարևոր խնդիրներից մեկն է և պատահական չէ, որ վերջին նախագահական ընտրություններին համարյա բոլոր թեկնածուները իրենց նախընտրական ծրագրերում թեժ էին պահում արտագաղթի ծրագիրը»:

Նա հավելեց, որ վերջին տարիներին արտագաղթի թվերի կտրուկ աճ է գրանցվել: 2010թ.-ին Հայաստանից արտագաղթել է 46.000 մարդ, 2011-ին’ 43.000, 2012-ին՝ 42.000 մարդ, արդյունքում՝ 3 տարվա կտրվածքով Հայաստանից արտագաղթել է 130.000 մարդ:

Սա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք բավականին լուրջ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական և աշխարհագրական խնդիրների հետ:

«Արտագաղթը բերեց որոշակի փոփոխությունների և մշակութային առումով, և սոցիալական առումով: Օրինակ՝ նահապետական ընտանիքների քայքայումը դրա հետևանքն էր: Այս ամբողջ գործընթացները որոշակի դրական միտումներ էլ ունեն, այն առումով, որ 2012թ.-ին մոտավորապես 1 մլն ռուբլի ուղակվել է Հայաստան և շնորհիվ դրա՝ տնտեսական կյանքի լարվածությունը թուլացել է»,-ասաց Գալստյանը:

Սամվել Խուդոյանը խոսելով արտագաղթի սոցիալ-հոգեբանական պատճառներից՝ ասաց, որ դա հայ ազգի ազգային բնավորության առանձնահատկությունն է: Շատերը խրախուսում են արտագաղթողներին, բայց, ըստ նրա, այդ մարդիկ պետք է համարվեն ազգի դավաճաններ:

«Արտագաղթի մյուս հոգեբանական պատճառը կապում եմ հասարակության հետ, այն անարդարությունների, կեղծիքների պատճառով, որոնք դրդում են այդ քայլին»,- ասաց Խուդոյանը:

«Արտագաղթի դիմում են իրենց օջախը պահելու համար, շատ դեպքերում չեն վերադառնում, ընտանիքներ են քանդվում, կամ ամբողջ ընտանիքով են մեկնում, շատերն էլ վերադառնում են իրենք քաղաքը շենացնելու, ինչպես, օրինակ Մարտունիում: Բոլորը գնում են խոպան, բայց ձմռանը պարտադիր վերադառնում են ու լիքը գրպաններով»,-ասաց Միհրան Գալստյանը:

Էթնոսագետ, արտագաղթ, Միհրան Գալստյան, Սամվել Խուդոյան

Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031