Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետ. «Թույլ տանք վրան տեղադրեն, որ բերեն բո՞ւրդ չփխեն»

Մարտ 14,2013 13:55

Opera_3 Opera_2Ոստիկաններն ու «Ժառանգության» անդամները եկան փոխհամաձայնության

Քիչ առաջ ավարտվեց «Ժառանգության» ներկայացուցիչների եւ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ու փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի միջեւ բանակցությունները:

Հիշեցնենք, որ նրանք Ազատության հրապարակի կանաչապատ տարածքում Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրելու շուրջ բախումների էին գնացել: Հետո առանձնացան եւ որոշեցին մի լուծում տալ խնդրին:

Բանակցություններից հետո ոստիկաններն իրենք իրենցով առանձնացան եւ քննարկում էին խնդիրը, ժառանգականներն էլ՝ առանձին:

Լսելի էր, որ վրանի տեղադրման շուրջ հակասություն կար «Ժառանգության» անդամների միջեւ, մի մասը գտնում էր, որ չպետք է թույլ տան, որ ոստիկանները կամայական մեկնաբանեն օրենքը, պետք է անհապաղ տեղադրեն վրանը, մյուս մասը, օրինակ՝ Ռուբիկ Հակոբյանը վստահեցնում էր, որ պետք չէ մարդկանց տանել ընդհարման եւ ավելի լավ է մի հատ էլ կանաչապատ տարածքում վրան տեղադրելու համար դիմեն քաղաքապետարանին: Ի վերջո, «Ժառանգության» անդամները որոշեցին դիմել քաղաքապետարան:

Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ժառանգության» ներկայացուցիչները հենց այդպես էլ նախնական պայմանավորվեցին իրենց հետ: Նրա խոսքերով՝ հակառակ դեպքում քաղաքացիների մտքով կարող է անցնել նույն կանաչապատ տարածքում բուրդ չփխել կամ բարձերը արեւին տալ եւ իրենք չեն կարող արգելել: Այնպես որ, չպետք է օրենքը սելեկտիվ կիրառեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031