Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ապագան մնում է անորոշ:
Կոլումբիայի հավաքականի անդամով հետաքրքրված են եվրոպական մի քանի գրանդ ակումբնբեր: Սակայն նրան ձեռք բերելն այնքան էլ հեշտ չէ: Մասնավորապես, «Չելսին» ֆուտբոլիստի համար առաջարկել էր 55 միլոն եվրո: Սակայն «Ատլետիկոյի» ղեկավարությունը մերժել էր՝ նրա տրանսֆերի արժեքը սահմանելով 60 միլիոն եվրո բոլոր ակումբների համար, բացի մեկից: Դա Մադրիդի «Ռեալն» է, որը եթե ցանկանա գնել Ֆալկաոյին, ստիպված է լինելու վճարել 75 միլիոն եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ