Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ միջադեպից հետո. «Ինձ վրան պետք չէ» (ֆոտոշարք)

Մարտ 14,2013 13:04
PrevPhoto
NextPhoto

Այս պահին Ազատության հրապարակում դեռ վրանի տեղադրման համար բախումը ոստիկանների եւ «Ժառանգության» ներկայացուցիչների միջեւ շարունակվում է: Ոստկանների հետ բանակցություններին միացավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ուշագրավ է, որ այս ամբողջ միջադեպի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը չխառնվեց: Նա վիճաբանության ժամանակ տարածքում չէր, երբ եկավ, հավաքված մարդկանց հանգիստ տոնով հարցրեց. «Ի՞նչ է կատարվում, այս ի՞նչ է պատահել»: Մարդիկ ասացին, որ վրանը տեղադրելու համար է: «Ինձ վրան պետք չէ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու նստեց նստարանին:

Նա միայն ներկաներին ու գոռգոռացողներին, որ «Սերժիկի շուն, ամոթ ոստիկան» հորդորում էր բարձրաձայն նման բաներ չասել. «Հոգով խոսեք, բերանը փակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031