Նյոնում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում վաղը կայանալու է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը:
Կիսաեզրափակչի ուղեգրերի համար պայքարը շարունակում են «Պարի Սեն Ժերմենը», «Յուվենտուսը», «Բորուսիան», «Ռեալը», «Բավարիան», «Մալագան», «Գալաթասարայը» եւ «Բարսելոնան»: Այս փուլից սկսած այլեւս ոչ մի սահմանափակում չի գործելու, ընդհուպ՝ մինչեւ այն, որ միեւնույն երկրի թիմերն արդեն կարող են զույգ կազմել:
Քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները նշանակված են ապրիլի 2-ին եւ 3-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 9-ին եւ 10-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ