Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհարում Ժառանգականների եւ ոստիկանության միջեւ՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ)

Մարտ 14,2013 12:41
PrevPhoto
NextPhoto

Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի բացօթյա ասուլիսից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց նախ 1 րոպե լռութամբ հարգել նկարիչ, մտավորական Հակոբ Հակոբյանի հիշատակը: Այսօր նրա հուղարկավորությունն է, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ցավ հայտնեց, որ չի կարող ինքը ներկա լինել:

Պարոն Խուրշուդյանն ասաց, որ իրենք արդեն պատկերացնում են, թե ինչ որոշում է կայացնելու ՍԴ-ն:

Նա տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը՝ կուսակցության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ դիմել է ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսին նամակով: Նամակում մասնավորապես ասվում է, որ ինչպես գիտեք, ս/թ փետրվարի 18-ին ընտրություններ եղան: Մինչ ընտրությունները դուք երկու թեկնածուներին հաջողություն մաղթեցիք եւ հույս հայտնեցիք, որ կանցկացվեն ազատ, արդար ընտրություններ: Դրանք ամենեւին արդար չէին, քանի որ ՀՀԿ-ն փորձեց գողանալ ժողովրդի ձայնը: Հրաշքի է նման, որ չնայած Սերժ Սարգսանը լայնորեն չարաշահեց պետական ռեսուրսները, Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ տարավ: Նամակում նաեւ տեղյակ են պահում պարոն Մարթենսին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում, եւ կոչ են անում վերանայել գործող նախագահին շնորհավորելու որոշումը՝ ժողովրդական չափանիշներին համապատասխան:

Արմեն Մարտիրոսյանն էլ երեկ դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով հնարավորությւոն տալ տեղադրել մեկ վրան եւ մեկ անձրեւանոց. «Ստացել ենք քաղաքապետարանից որոշում, ըստ որի՝ հաստատվել է Երեւանի անշարժ հուշարձանների շարքը, Ազատության հրապարակը ներառված է, ներառում է Արամ Խաչատրյան մեծ համերգասրահը, Արամ Խաչատրյանի հուշարձանը եւ այն: Որոշում եմ, որ վրան տեղադրելու վերաբերալ դիմումը մերժել եւ բավարարել երեք քառոտանի անձրեւանոց, որոնք կարող են օգտագոծվել բացառապես եղանակային ոչ բարենպաստ պամաններից պաշտպանվելու պատճառով»: Ըստ Հովսեփ Խուրշուդյանի, մեզ չի թույատրվում տեղադրել վրան՝ ասֆալտապատ տարածքում, այլ թույլատրում են կանաչապատ տարածքում:

Սա ասելուն պես՝ Ժառանգականները սկսեցին վրանի կառուցման աշխատանքները, ինչին խոչընդոտեցին ոստիկանները:

Այս պահին «Ժառանգության» ներկայացուցիչները համախոհների հետ միասին փորձում են վրանը տեղադրել: Ոստիկանները գնում են ընդհարման, հրում են հավաքվածներին, ոտի տակ տալիս վրանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031