«Արդեն մոտ 2-3 տարի անցել է, բայց մենք մեր բնակարանները էդպես էլ չստացանք»:
Այս պահին կառավարության շենքի մոտ իրացման գոտու՝ Հանրապետության 33, իսկ ավելի կոնկրետ՝ Ֆիրդուսի տոնավաճառի տարածքի նախկին բնակիչները բողոքի ակցիա են անում՝ «ֆաշիստներ», «խաբեբաներ» բացականչություններով:
Ակցիայի մասնակիցների պատմելով այսօր մոտ 180 ընտանիք խաբված է «Սիթի Սենթր դեվելոփմենթ» ընկերության կողմից 2007 թվականին այս ընկերությունը բնակիչների հետ պայմանագիր է կնքել նույն հասցեում բնակարան տրամադրելու պայմանով:
Aravot.am-ի հետ զրույցում իրացման գոտու բնակիչները պատմեցին, որ արդեն բավականին ժամանակ է, որ այդ ընկերությունն իր պարտավորությունները չի կատարում. «Արդեն մոտ 2-3 տարի անցել է, բայց մենք մեր բնակարանները էդպես էլ չստացանք: Պայմանագրով նաեւ իրենք մեր վարձակալած բնակարանների գումարն են տալիս, բայց ասենք 35 հազարանոց սենյակը պատկերացնո՞ւմ եք՝ ինչ պիտի լինի: Արդեն հոգնել ենք բոմժի պես ապրելուց, կամ էլ տնից տուն տեղափոխվելով»:
Կարդացեք նաև
Ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց բնակարանների շուկայական գնով գումարներն ամբողջությամբ վճարել, կամ էլ, ինչպես իրենք ներկայացրեցրին՝ Գինու գործարանին հարակից տարածքում՝ «Գլենդել հիլզի» նորակառույցներում բնակարաններ տրամադրել:
Բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը եւ կառավարության՝ քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետը. Այս երկու պաշտոնյաններն էլ խոստացել են մոտ 15 օրվա ընթացքում նորից ուսումնասիրել խնդիրը եւ պատասխանել:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ