Հատված «Ժառանզություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցազրույցից;
– ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւս Ձեզ այցելեց Ազատության հրապարակում, ինչո՞ւ է նա այդքան բարեհաճ Ձեր նկատմամբ։
– Դա նույնպես դիմե՛ք պարոն ոստիկանապետին։
– Բոլոր ժամանակներում ոստիկանապետերն ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ շատ վատ վերաբերմունք են ունեցել, անգամ 2008թ. նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը «հեղափոխությունը կխեղդի օրորոցում»։ Դուք միակ ընդդիմադիր թեկնածուն եք, որ նման վերաբերմունքի է արժանացել ոստիկանապետի կողմից, ո՞րն է պատճառը։
Կարդացեք նաև
– Ես չգիտեմ, սա սիրո, բարեւի եւ միասնության հեղափոխություն է, որը թույլ չի տալիս մի կաթիլ արյուն, որը հավատում է քաղաքացու, պաշտոնյայի, ոստիկանի համերաշխությանը, եւ հենց այդ սկզբունքներով տանելու ենք մեր պայքարը դեպի հաղթանակ։
– Տեղեկություններ կան, որ Վլ. Գասպարյանը մշտապես Զեզ հետ զրույցում հորդորում է ամեն ինչ անել օրենքի սահմաններում, հակառակ դեպքում սպառնում է ձերբակալել Ձեր ակտիվիստներին։ Ճի՞շտ են այդ տեղեկությունները։
– Նման խոսակցություն չի եղել, ո՛չ։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»