Արցախյան պատերազմի եւ խաղաղության մասին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե
բոլորը…» ֆիլմը դարձել է հավակնորդ` մոսկովյան «Նիկա»
մրցանակաբաշխության, «ԱՊՀ եւ Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ
անվանակարգում: Ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերասան Միքայել Պողոսյանի
խոսքերով, այդ անվանակարգում կինոնկարի մրցակիցներն են եղել Կիրա
Մուրատովայի «Հավերժ վերադարձ»-ը (Ուկրաինա), ռեժիսոր Գեորգի Փարաջանովի
«Բոլորը հեռացան»-ը (Վրաստան, Չեխիա, Ռուսաստան), Այուբա Շսխոբիդդինովայի
«Երկիրն իմ օթեւանն է» (Ուզբեկստան), Պեետեր Սիմայի «Միայնակ կղզին»
(Էստոնիա, Բելոռուս, Լատվիա): Դերասանի խոսքերով, մինչ օրս «Նիկա»
մրցանակաբաշխությանը ներկայացված որեւէ հայկական ֆիմ հավակնորդ չի
դարձել այս անվանակարգում: «Նիկա» մրցանաբաշխությունը կկայանա ապրիլի
2-ին, Մոսկվայում: Նշենք նաեւ, որ «Եթե բոլորը…» ֆիլմը ցուցադրվել է նաեւ
Մոսկովյան միջազգային կինոփառատոնին, 2012 թվականի ամռանը:
Հայաստանի զագային կինոկենտրոնի
մամուլի ծառայություն