Ամերիկայում բնակվող իրավապաշտպան, ակտիվիստ եւ լրագրող Արա Մանուկյանը բաց նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ հորդորելով նրան հետ վերցնել ժամանակից շուտ Սերժ Սարգսյանին հղված նրա շնորհավորական ուղերձը։
«Կուզենայի իմ մտավախությունները հայտնել ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Ձեր շնորհավորական ուղերձի վերաբերյալ, որը ստացվել է նախագահական ընտրություններից 12 օր անց։ (…) Ես մշտապես մեծ հարգանք եմ տածել Ձեր անձի նկատմամբ, քանի որ Դուք հավատարիմ եք եղել ժողովրդավարական արժեքներին եւ օրինականությանը։ Սակայն ես գտնում եմ, որ 2013թ. մարտի 2-ին Սերժ Սարզսյանին ուղղված Ձեր շնորհավորանքը հիասթափեցնող էր եւ չէր համապատասխանում Ձեր սկզբունքներին։ Միացյալ Նահանգների նման հզոր պետությունից ստացված շնորհավորական ուղերձը պարզապես օրինականացնում է ընտրակեղծիքներն ու ամրագրում Սերժ Սարգսյանի եւ իշխող էլիտայի կողմից նախագահի վերընտրման ծաղրելի արդյունքները։
ԱՄՆ-ում ծնված, ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանն ընթացիկ տարվա մարտի 4-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքներն ու իրեն որպես նախագահ ճանաչել։ Այնուհետեւ՝ մարտի 10-ին նա հացադուլ է հայտարարել այնքան ժամանակով, քանի դեռ Սահմանադրական դատարանը չի ընդունի այն փաստը, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները փոփոխվել են հօգուտ Սերժ Սարգսյանի։ Բացի այդ, Հովհաննիսյանը պահանջում է, որ Սարգսյանն ընդունի տեղի ունեցած ընտրակեղծիքներն ու հրաժարական տա։ Բաց նամակիս չպատասխանելու կամ Ձեր շնորհավորական ուղերձը հետ չվերցնելու դեպքում ես հացադուլ կհայտարարեմ։
Ես խնդրում եմ Ձեզ հարգել հայ ժողովրդի ընտրությունն ու կամքը՝ հետ վերցնելով ժամանակից շուտ հղված Ձեր շնորհավորական ուղերձը, քանի դեռ ՀՀ քաղաքացիներն անձամբ չեն լուծել առկա քաղաքական ճգնաժամը»,- ասված է Օբամային ուղարկված նամակում։
Կարդացեք նաև
Թ. Հ.
«Հայկական ժամանակ»
Արա Մանուկյանը, այն երիտասարդներից է, որ ցանկացած ազգ կամ ժոլովուրդ անչափ ուրախ
կլիներ ունենալ նման լավ մարդու՝ իրենց շարքերում: Ցանկացողները կարող են ,,յութուբով,, դիտել
նրա հարցազրույցները,՝ Մեծարգո՝ Հարութ Բրոնոզյանի Veratarts հաղորդաշարում: