Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը մեկնարկում է շախմատի հավակնորդների մրցաշարը

Մարտ 14,2013 11:19

Այսօր Լոնդոնում կկայանա շախմատի հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ վաղը ութ մասնակիցները կխաղան առաջին տուրում:

Մրցաշարի կանոնակարգով, եթե երկու կամ ավելի գրոսմայստերներ ամփոփիչ աղյուսակում ունենան հավասար միավոր, հաղթողը որոշվելու է հետեւյալ լրացուցիչ չափորոշիչներով:
Միմյանց միջեւ հանդիպումների արդյունքով:
Բոլոր պարտիաներում տարած հաղթանակների քանակով:
Զոննեբորն-Բերգերի գործակիցներով:
Եթե բոլոր ցուցանիշներն այստեղ էլ հավասար լինեն, կխաղացվի արագ շախմատի երկու պարտիա՝ 25 րոպե +10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար ֆորմատով:
Մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է Մագնուս Կարլսենի հետ:
Մրցաշարի հաղթողը շախմատի թագը կվիճարկի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031