Երեկ՝ Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին էր այցելել գործարար Խաչատուր Սուքիասյանը։
– Պարոն Սուքիասյան, ներքաղաքական որոշակի պրոցեսների՝ Ձեր
մասնակցության հավանականություն կա՞։
– Ես ինքս ցանկանում եմ, որպեսզի ՀՀ-ում համակարգերը գործեն, լինի համակարգային պետություն, սոցիալական խնդիրները լուծվեն,
Կարդացեք նաև
արդյունաբերությունը զարգանա, տնտեսությունը վերելք ապրի, եւ դրան
ինչ գործիքներ պետք են, ես պատրաստ եմ էդ գործիքները ստեղծել եւ
էդ գործիքների կողքը կանգնել։ Այդքանը։
– Իսկ եթե այս անգամ էլ ընդդիմությանը ժողովրդի քվեին տեր կանգնել, իշխանափոխության հասնել չհաջողվի, ըստ Ձեզ, որպես գործարարի, Սերժ Սարգսյանն ի զորու՞ է գոնե այս հինգ տարիներին Ձեր նշած
բարեփոխումները կատարել։
– Ես կարծում եմ, որ բոլորիս նպատակը պետք է լինի այդ բարեփոխումները ժամ առաջ կատարել, սկսել իրականացնել եւ դրա արդյունքները ստանալ։
– Խոսքը Սերժ Սարգսյանի մասին է:
– Ինձ դա չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է մի բան՝ որ Հայաստանում պետք է ունենանք այդ ամենը։ Թե դուք կանեք, ես կանեմ, մյուսը կանի՝ ես հպարտ կլինեմ եւ ուրախ։ Շնորհակալություն։
– Պ–ն Սուքիասյան, 2008-ի Շարժման ժամանակ Ձեր ներկայությունը
հարթակում, Ազատության հրապարակում՝ ընդգծված էր։ Այս անգամ,
եթե չեմ սխալվում, Ձեր աոաջին այցելությունն է հրապարակ եւ ժողովրդի քվեն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանին: Դա որեւէ բանով պայմանավորվա՞ծ է:
– Ոչ։ Պայմանավորված է նրանով, որ եթե հասարակությունը ընկալում ունի, ժողովուրդը ցանկություն ունի, ես պետք է լինեմ այդտեղ։
Գ. Ա.
«Հայկական ժամանակ»