Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մինչեւ քարոզչության մեկնարկը «սպիտակ ռեշոտկով բալկոնը» ներկեն վառ կարմիր, ինչպե՞ս է կողմնորոշվելու ԿԸՀ-ն

Մարտ 14,2013 11:06

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրության քարոզչության օրերին քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված անվճար տեղերի՝ 1,2 X 1,2 տախտակների ցանկը։ Ցանկում կա 144 հասցե։ Բոլորը հասկանալի են, սակայն ոչ բոլորն են հայերեն։ Օրինակ, Մաշտոց 7 («Beko» խանութի պատին) կամ Մաշտոց 7ա («ModernArt Museum») հասցեներն ընկալելի են, սակայն հասկանալի չէ, թե ինչ ասել է՝ «Մանթաշյան 53 (շենքի պատին՝ սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը)» կամ «Արշակունյաց 65 (կալանավորների վարչության մոտ, հայրենիքից գնալուց չհասած ՇԿՈԴԱ)»։ Բագրատունյաց 8 (Մալուխի գովազդի տակ՝ շենքի պատին): Մեջբերումները բառացի՝ ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի։

Հայերենում չկա «ռեշոտկա» բառ, հատկապես սպիտակ, իսկ նշված «կալանավորների վարչությունը» հաստատ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն է, «հայրենիքն» էլ՝ նախկին «Հայրենիք» կինոթատրոնը։ Կամ՝ եթե մինչեւ քարոզչության մեկնարկը «սպիտակ ռեշոտկով բալկոնը» ներկեն վառ կարմիր, իսկ մալուխի գովազդը հանեն, ինչպե՞ս է կողմնորոշվելու ԿԸՀ-ն։ ԿԸՀ-ն, փաստորեն, ոչ միայն ազնվության ու արդարության հետ խնդիրներ ունի, այլեւ հայերենի։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031