Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկը 2006թ. ապրիլին կոչ է արել Թուրքիային առանց նախապայմանների ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես հայ ժողովրդի և ամբողջ մարդկության դեմ գործած ծանր հանցագործություն: Այս մասին ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյոյի կազմակերպած միջոցառումն ազդարարել է Ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումների յուրահատուկ սկիզբը:
«Օրակարգ»