Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» ակումբների լրացուցիչ հանդիպումը կայանալու է ապրիլի 1-ին՝ «Ստեմֆորդ Բրիջում», տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ առաջին խաղում գրանդ ակումբները 2:2 խաղալով՝ չկարողացան ի հայտ բերել հաղթողին, որը կիսաեզրափակչում խաղալու է «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ