2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչ ընտրված Քաթարի առաջին արքայական ընտանիքը մտադիր է աշխարհի ուժեղագույն ակումբների առաջնություն հիմնել, ինչը Չեմպիոնների լիգայի այլընտրանք է լինելու:
«The Times»-ի փոխանցմամբ, Ամբիցիոզ նախագիծը արդեն անուն էլ ունի՝ «Dream Football League»: Սպասվում է, որ 24 ուժեղագույն ակումբների մասնակցությամբ անդրանիկ առաջնությունը կկայանա արդեն 1915 թվականին՝ Քաթարում եւ դրանից հետո երկու տարին մեկ մրցաշարը կընդունեն նաեւ հարեւան երկրները: Մի կարեւոր հանգամանք էլ. Քաթարը պատրաստ է «Բարսելոնայի», ՄՅՈՒ-ի եւ «Չելսիի» պես գրանդ ակումբներին հրապուրել միայն մասնակցության համար $ 200 միլիոն բոնուսով, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է Չեմպիոնների լիգայի գլխավոր մրցանակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ