Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պարոն Մարթենսը պատասխան պիտի տա իր վարքի համար»

Մարտ 13,2013 23:05

Եթե ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի տեսակետը դառնա ողջ ԵԺԿ-ի տեսակետը, «Ժառանգությունը» կդիտարկի ԵԺԿ-ի անդամակցությունը դադարեցնելու հարցը:

 

Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել՝ ԵԺԿ-ի առաջնոդի հետ հանդիպելու: Ինչպես հայտնի է, ԵԺԿ առաջնորդն արդեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու ապակցությամբ: Հաշվի առնելով, որ «Ժառանգությունը» ԵԺԿ անդամ է, այսօր Ազատության հրապարակի բացօթյա ասուլիսում լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է դիտարկեք ԵԺԿ-ից դուրս գալու հարցը՝  Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ժառանգությունը կքննարկի այդ հարցը: Մենք կուղարկենք մեր տեսակետն այնտեղ:  Մենք հարգում ենք մեր շահը: Ես երբեւիցե չեմ գնացել արտասահման՝ բացի մեր ազգային շահերը պաշտպանելու համար՝ հայցելու ինչ-որ մեկի զորակցությունը: Դա թույլ ուղղություն է, դա թույլ կուսակցության, թույլ թեկնածուի մոտեցում է: Ես բազմաթիվ անգամներ խոսել եմ եւ նամակագրել եմ Մարթենսին: Ես համարում եմ, որ այո, Մարթենսն ալ սխալ է, որ ՀՀԿ-ի նախորդ համագումարում՝ համալիրում ինքը իրավունք չուներ քարոզչություն անել մի կուսակցության համար, երբ ԵԺԿ անդամներ կան այլ կուսակցություններից: Ինքը խախտեց իր գործառույթները, եւ կարծում եմ հիմա, իր շտապողական պատասխանը տալով, նույնպես խախտեց ԵԺԿ նախագահի իր գործառույթները: Ես դա հստակ իրեն կկրկնեմ»:

Նա հորդորեց հենց Սերժ  Սարգսյանին հարցնել, թե ինչու նա գնաց. «Բայց եթե գնաց, որ  հերթական շնորհավորանքը ստանա, եթե ԵԺԿ-ն գնաց կեղծիքի ճանապարհով, Ժառանգությունը եւ ես ոչ մի բան չունենք ԵԺԿ-ի հետ: Պարոն Մարթենսը խախտել է ԵԺԿ-ի նախագահական իր գործառույթները, եւ ինքը պետք է պատասխան տա ԵԺԿ անդամ կուսակցությւոններին՝ իր վարքի համար: Եթե դա դառնա ամբողջ ԵժԿ-ի հավաքական կարծիքը, Ժառանգությունը կդիտարկի ԵԺԿ-ից դուրս գալու հարցը: Բայց կարծում եմ ԵԺԿ-ն հավատարիմ կմնա իր որդեգրած արժեքներին: ԵԺԿ-ն հիմա խնդիր ունի հավատարիմ մնալ իր սեփական արժեքներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031