Մայիսի 5-ից 16-ը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում անցկացվելու է Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Հեղինակավոր այս մրցաշարին մասնակցել նախապատրաստվում են նաեւ Հայաստանի մի խումբ ներկայացուցիչներ: «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Եվրոպայի առաջնությունում մեր երկրից հանդես են գալու գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը, Հովհաննես Գաբուզյանը, միջազգային Վարպետ Կարեն Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, ինչպես նաեւ Վլադիմիր Պողոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ