Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավալի է, որ Սաֆարովի դեպքը կապում են ՆԱՏՕ-ի հետ». ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

Մարտ 13,2013 22:50

Ռամիլ Սաֆարովի գործի մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն արձագանքել է, որովհետև կան մարդիկ, որոնք սխալմամբ այն կապում են ՆԱՏՕ-ի հետ. այսպիսի կարծիք հայտնեց ՆԱՏՕ/ԳՀԽ Հարավ Կովկասյան կապերի սպա Վիլյամ Լահուն՝ Վրաստանի հանրային կապերի  ինստիտուտի ուսանողների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Այդ դեպքը (սպանությունը) տեղի է ունեցել Հունգարիայի դասընթացների ժամանակ,  այդ դասընթացները Հունգարիայում են, կազմակերպում են հունգարացիները՝ Հունգարիայի բանակը, սակայն ՆԱՏՕ-ն հաստատել էր դասընթացները՝ իր ծրագրերն իրականացնելու համար: Դա սարսափելի դեպք էր, ողբերգական դեպք, և ոչ մի ներում չկա դրան… Սակայն սրանք որոշումներ են (Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու դեմ քայլեր ձեռնարկելը), որոնք առանձին պետությունները պետք է կայացնեն: ՆԱՏՕ-ն չունի ազդեցություն, և սա ՆԱՏՕ-ի գործը չէ», – ասաց  Լահուն՝ ավելացնելով, թե ցավալի է, որ մարդիկ այս խնդիրը ասոցացնում են ՆԱՏՕ-ի հետ:

Խոսելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում ադրբեջանական բանակում տեղի ունեցող փոփոխությունների մասին` Լահուն նշեց, որ բազմաթիվ սպաներ են վերապատրաստվում արտասահմանում, և նրանք աշխատում են իրենց հայեցակարգը փոփոխելու ուղղությամբ. «Բայց սահմանափակումներ կան (հայեցակարգային փոփոխությունների), նույնը՝ Հայաստանի պարագայում: Սահմանափակումները կապված են այն բանի հետ, թե ինչ փոփոխություններ են նրանք ուզում անել», – նա ասաց, որ այդ սահմանափակումների պատճառը երկու երկրների միջև հակամարտությունն է:

ՆԱՏՕ-ի վարժանքների շրջանակներում նա Հարավային Կովկասում հանդիպել է սպաների, որոնք անգլերեն են խոսում, որոնք «գիտեն ինչպես քայլել ՆԱՏՕ-ին համընթաց» և որոնք «գիտեն ու հասկանում են՝ ինչպես է գործում արևմտյան հայեցակարգը».  «Ավելի ու ավելի շատ բանակի սպաներ և քաղաքացիականներ են կրթվում Արևմուտքում, ինչը փոխում է այդ մարդկանց մտածելակերպը և, ըստ ՆԱՏՕ-ի տեսակետի, այն նրանց դարձնում է ավելի բաց և ավելի արդյունավետ: Ես տեսնում եմ այս փոփոխությունները բոլոր (հարավկովկասյան) երկրներում»:

Ըստ Լահուի՝ Վրաստանի նոր կառավարությունը չի փոխել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ուղղությունը. «Եթե ուշադրություն դարձնենք արմատական հարաբերություններին և հարաբերությունների ուղղությանը, ապա չկա փոփոխություն, ոչ մի ընդհատում՝ նրա մասնակցած որևէ ծրագրում, ոչ մի փոփոխություն չի եղել Եվրոատլանտյան ինտեգրման ցանկության մեջ: Եղել է վերակազմավորում, արդեն փոփոխություններ են կատարվում պաշտպանության նախարարությունում, որը մեր տեսակետից չափազանց դրական է», – ասաց Լահուն՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավարը, և  նշեց, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին միայն ժամանակի հարց է:

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Լուսանկարում՝ ձախից Վիլյամ Լահու, աջից՝ ՎՀԿԻ ուսանող:

Լուսանկարը՝ Ասիմ Սելիլովի:

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031