Մրցույթ է հայտարարվել ուսուցչի ոչ թափուր տեղի համար:
Մարտի 13-ին Տավուշի մարզի Հովքի միջնակարգ դպրոցում դասեր չեն կայացել: Այդ կերպ դպրոցի ուսուցիչներն իրենց բողոքն են արտահայտել դպրոցի անգլերենի ուսուցչի տեղի համար մարտի 15-ին մրցույթ անցկացնելու մասին դպրոցի կառավարման խորհրդի որոշման դեմ: Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը տպագրվել է մարզային «Տավուշ» թերթում, որը փաստացի մարզպետարանի պաշտոնաթերթն է:
Խնդիրն այն է, որ դպրոցի անգլերենի ուսուցչի տեղը թափուր չէ, անգլերենի ուսուցչուհի Աննա Ղավալյանը մեզ հայտնեց, որ դպրոցի տնօրեն Արսեն Ուլիխանյանը սուբյեկտիվ պատճառներով ցանկանում է աշխատանքից ազատել իրեն: Հովքի դպրոցի ուսուցիչները մրցույթ անցկացնելու որոշման դեմ բողոքելով՝ մարտի 11-ին եւս դասադուլ էին արել: Նրանք բողոքի նամակ են ուղարկել Տավուշի մարզպետարան: Մեր տեղեկություններով՝ այդ ամենի արդյունքում մարտի 15-ին նախատեսված մրցույթը չի կայանալու, Արսեն ՈՒլիխանյանն էլ տնօրենի պաշտոնից հրաժարական է տվել: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց Աննա Ղավալյանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ