Լրահոս
Օրվա լրահոսը

Ում մեծ ականջներն է տեսնում Էդուարդ Շարմազանովը

Մարտ 13,2013 21:38

«Նախ՝ չեմ ճանաչում այդ մարդուն. շատ ուրախ եմ, որ ծնողներիս մասին նման կարծիք ունի, սակայն կարող եմ ասել, որ ինքը մի քանի բան է ասել, որ ակնհայտ սուտ է»:

 

«Ես մեկ անգամ, ամիսներ առաջ, նման անհեթեթ հրապարակման արդեն անդրադարձել եմ եւ, կարծում եմ, մեծ պատիվ կլինի այդ նյութը պատվիրողների համար, որ կրկին միեւնույն անհեթեթությանը ես անդրադառնամ: Ի դեպ, ասեմ, որ պատվիրատուի մեծ ականջներն այդ հրապարակման ետեւում շատ պարզ երեւում են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Գյումրիում բնակվող ալավերդցի լրագրող Համլետ Մոսինյանի այն պնդումներին, որ Էդուարդ Շարմազանովը աչք է փակում իր ծննդավայրի խնդիրների վրա :
Իսկ Համլետ Մովսիսյանի` ամիսներ առաջ հնչեցրած նույն մեղադրանքներին, Էդուարդ Շարմազանովը պատասխանել էր. «Նախ չեմ ճանաչում այդ մարդուն. շատ ուրախ եմ, որ ծնողներիս մասին նման կարծիք ունի, սակայն կարող եմ ասել, որ ինքը մի քանի բան է ասել, որ ակնհայտ սուտ է: Նման դիմում չի եղել, երբ որևէ մեկն ինձ դիմում է գրում, հստակ պատասխան է ստանում: Երբ ինքը նշում է, որ բարձրագույն կրթություն չունեցող մարդ է ղեկավարում համալսարանը, դա լկտի սուտ է. համալսարանի ռեկտորը երկար տարիների մանկավարժական կրթություն ունեցող, դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու, Մոսկվայի ակադեմիական համալսարանի պատվավոր  պրոֆեսոր  Բորիս Մակիչյանն է: Հաջորդ լկտի սուտն այն է, որ Ալավերդու պատկերասրահը չի գործում. պատկերասրահը ոչ միայն գործում է, այլ նաև իմ և պատգամավոր Կարեն Սարիբեկյանի աջակցությամբ այնտեղ հաճախակի ցուցադրումներ են կատարվում: Ապա`ինչ-որ կինոթատրոնի վաճառքի մասին է խոսում, այդ կինոթատրոնի ոչ վաճառքում, ոչ էլ գնելու գործում ես չէի կարող մասնակցել, քանի որ այդ ժամանակ ես ուսանող եմ եղել» :

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գեղամ says:

    Շատ տեղին էր ամեն ինչ ասված … պատվիրատուներ լավ իմացեք գողինը և …………. 40 օր է

  2. Ժիրայր says:

    էս դեպքւմ 40 օր էլ չքաշեց ,ակնհայտ երևում էր ոչ միայն պատվիրատուի ականջները այլ նաև պոչը

  3. Համլետ Մոսինյան says:

    Պատասխանում եմ, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե կայքը չհիմնավորված բաներ է ներկայացնում: Ես նամակ, այո, գրել եմ Է.Շարմազանովին 2012թ. հունվարի13-ին: Փոստի անդորրագիրը պահում եմ: Կասկածում եմ, թե ինքն այս նյութը կարդացել է, քանի որ ես խոսում եմ Ալավերդու մասնաճյուղի ղեկավարի բարձրագույն կրթություն և որևէ մասնագիտություն չունենալու մասին, նա ներկայացնում է համալսարանի ռեկտորի կրթությունը: Ես ասում եմ պատկերասրահի շենքը վաճառվել է, նա ասում է պատկերասրահը գործում է: Դա ես էլ գիտեմ, բայց որտեղ է գործում` իր նախկին պահեստային մասի մի փոքր սենյակում, որտեղ որևէ լուրջ միջոցառում չես կարող անցկացնել: Ես ասել եմ իրենց թաղամասի կ/թ-ի մասին, որի վաճառքի ժամանակ նա ուսանող չէր և իմ ասածն իր մասնակցության մասին չէ, այլ, որ ինքը, որպես պաշտոնյա, կարող էր որևէ կերպ խոչընդոտել Ալավերդու մշակութային օջախների վաճառքին և քանդմանը: Իսկ լավ հայրենասեր լինելու դեպքում ինքը պիտի վաղուց ահազանգեր իրենց թաղամասին կպած Սանահինի վանքի ողբալի վիճակի և Հաղպատի վանքի առջև իր կուսակից գյուղապետի ապօրինի շինության մասին: Սա էր ինձ մտահոգություն պատճառած խնդիրների մի մասը, որի մասին գրել եմ իրեն ու արձագանք րեմ ստացել: Իսկ եթե նամակն իրեն չի հասել, ես մեղք չունեմ: Վերջում զարմանքս եմ հայտնում, թե ինձ չճանաչող Շարմազանովն ինչպես է հասկանում, որ ես պատվեր կատարող եմ և ինչպես է ինչ որ ականջներ տեսում այս հարցազրույցի հետևում: Էդիկ ջան, ես էլ նրանցից մեկն եմ եղել, որ ուրախացել է քո առաջընթացով, բայց դու երբեմն այնպիսի մտքեր ես արտահայտում, որ ոչ միայն ձեր մրցակից/ոչ թշնամի/ կուսակցությունների անդամների, այլև հասարակ մարդկանց ես լարում ՀՀԿ-ի դեմ:Մնում եմ քո մասին լավ լուրերի սպասող Համլետը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031