Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւոր խնդիրը, որը կարող է լուծել Րաֆֆի Հովհաննիսյանը, դա ուժեղ ընդդիմություն ձեւավորելն է». Նարեկ Գալստյան

Մարտ 13,2013 21:02

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի ձեւը, իշխանության կողմից փոխզիջման չգնալը, եւ ստեղծված իրավիճակի ավարտը, ասաց, որ  որքանով ինքն է  հետեւում հայտարարություններին՝ իշխանությունը համագործակցության առաջարկություններ անում է, սակայն՝ «հարցն այն է, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանություններից, նոր ընտրություննե՞ր, որն իրատեսական չէ, եւ իրավական, քաղաքական տեսանկյունից հիմք չունի: Խարհրդարանական ընտրություններ անցյալ տարի է տեղի ունեցել, նախագահական ընտրությունները եղան, այսինքն՝ էլ ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը: Եթե նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված խնդիր կա, ապա այդ հարցը պետք է իրավական ձեւակերպում ստանա: Այս պրոցեսում, այսօր ուրիշ ձեւաչափ ընտրելը՝  Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ճիշտ չի լինի թե իր, եւ թե երկրի համար: Այսօրվա իրավիճակը բավականաչափ տեղավորվում է տրամաբանության մեջ»:

Քաղաքագետի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում  է հնարավորինս ակտիվ պահել իր շուրջ համախմբված մարդկանց. «Ի դեպ նրանցից, ոչ բոլորն են Րաֆֆի Հովհաննիսյնանին ընտրել, որպես Րաֆֆի Հովհաննիսյան, շատերը նրան ընտրել են որպես գործող ռեժիմի հակառակորդ»:

Գալստյանի խոսքով՝ այս պահին նոր ընտրություններ կազմակերպելն իրատեսական չէ: Քանի որ Սերժ Սարգսյանը սահմանադրական իրավունք չունի ցրելու Ազգային ժողովը:

«Ես հույս ունեմ, որ արյունոտ ընթացք չի ունենա այս պրոցեսը, կոշտ բախումներ չեն լինի, որովհետեւ դրա արդյունքում ոչ մի լավ բան չի լինի, ոչ մի կողմ իր ուզածին  չի հասնի: Կարծում եմ՝ դրական իմաստով նշանակալի կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօրվա իր կուտակած պոտենցիալը որպես ընդդիմադիր լիդեր կարողանա օգտագործել՝ ամուր ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու համար»,- հավելեց քաղաքագետը, որի խոսքով մեզ այսօր պակասում է միասանական ուժեղ ընդդիմությունը, որը կհսկեր իշխանության գործողությունները եւ, իր համակիրների պոտենցիալը հաշվի առնելով, իշխանություններին կսպառնար՝ եթե դուք ճիշտ քայելր չանեք՝ մենք հանրահավաքային ակտիվություն կիրականացնենք, կամ էլ՝ հաջորդ ընտրություններում դուք ավելի քիչ ձայներ կհավաքեք:

«Այսինքն՝ այսօրվա մեր կարեւոր խնդիրը, որը կարող է լուծել Րաֆֆի Հովհաննիսյանը, դա ուժեղ ընդդիմություն ձեւավորելն է, եթե նա չի ուզում պաշտոններ ստանալով կամ այլ ձեւով, ապա լավագույն այլընտրանքը՝  ուժեղ ընդդիմության առաջնորդ լինելն է»,- ավելացրեց Գալստյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031