Աճպարարը խոստանում է, որ ուրբաթ օրը, հնարքով թե առանց հնարքի, Ազատության հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինի:
Այս պահին Ազատության հրապարակում նստացույց անողներին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ներկաներին զբաղեցնում է աճպարար Վարդան Ամիրյանը: Նա զանազան հնարքներ է ցույց տալիս եւ զվարճացնում ներկաներին:
Իր խոսքում աճպարարը բացատրեց, որ աճպարարական հնարքները՝ ֆոկուսները, հետաքրքիր են, երբ մարդիկ չեն իմանում, թե ինչպես է կատարվում հնարքը: Իսկ երբ իմանում են, հետաքրքրությունը կորում է. «Նախորդ ընտրություններին էլի չէինք հասկանում, թե ինչպե՞ս է կատարվում, որ ընտրում են մարդիկ ուրիշին, բայց ընտրվում է լրիվ այլ թեկնածու: Էս ընտրությունները բացեիբաց արվեց, հետաքրքիր չեղավ, գոնե տեղ չթողեցին հետաքրքրության, որ ասեինք՝ էդ ո՞նց եղավ: Դա շատ վատ է բոլորիս համար, ազգի համար»:
Կարդացեք նաև
Նա ներկաներից հետաքրքրվեց՝ հավատո՞ւմ եք հրաշքների: Ստանալով մարդկանց դրական պատասխանը՝ շարունակեց. «Այո, ճիշտ եք անում, որովհետեւ հնարավոր է: Հրաշքներ լինում են»:
Նա հնարքներ կատարեց խաղաքարտերով, մարդկանց գլուխը, մարմնի մասերը մասնատելով, պարաններով:
Aravot.am-ը աճպարարից հետաքրքրվեց՝ կարո՞ղ եք այնպիսի ֆոկուս անել ուրբաթ օրը, որ Ազատության հրապարակում ասեղ գցելու տեղ չլինի: Նա պատասխանեց, որ այդպես էլ լինելու է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ֆոկուսնիկ ջան, իսկ կարաս մի հատ ֆոկուս անես Սերժը հրաժարական տա? 🙁
հրաժարականի հույս չկա….էնպես արեք՝ չքվի……
Տեղին կլիներ,եթե Սերժի երդման արարողության ժամանակ աճապարարը ամբիոնը ինչ որ հնարքով փոխարիներ այն մի քանի հարյուր հազար դոլարով գնված զուգարաններից մեկով,Աստվածաշունչը՝ ,,Գողական ժարգոնի բառարան,, գրքով,ՀՀ Սահմանադրությունը՝ պոկերի խաղաքարտերի տրցակով…