Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր լուսադեմին ինքնավնասման է դիմել ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Զավեն Մակարյանը:
Շինանարարության համար նախատեսված այրող հեղուկ- լուծիչը (растворитель) նա լցրել էր իր վրա: Մեր տեղեկություններով՝ նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ Այրվածքաբանության կենտրոն, որտեղ նա գտնվում է չորս հսկիչների հսկողության ներքո: Նախնական տեղեկության համաձայն՝ նման վարքի պատճառը եղել է երեկվա դատական նիստը, որի ժամանակ նա վեճի է բռնվել մեղադրողի հետ:
Այդուհանդերձ, հարց է, թե որտեղի՞ց է դատապարտյալի խցում հայտնվել այդ հեղուկը:
Ի դեպ, այս կալանավորը առաջին անգամ չէ, որ ինքնախեղման է դիմում: «Առավոտը» արդեն տեղեկացրել է, որ կես տարի առաջ նա փորձել էր էլեկտրալարերով խեղդել իրեն, սակայն չէր հաջողել: Նա տառապում է բազմաթիվ հիվանդություններով, եւ մի քանի անգամ դիմել է ինքնավնասման:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ