Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 18-ին` ջրհեղեղ

Մարտ 13,2013 20:10

 

 Պահուստավորվեք ավազի պարկերով, թանկարժեք իրերն էլ բարձր տեղերում դրեք:

Պետք է միշտ պատրաստ ունենալ աղետի կապոց, եթե ունեք թանկարժեք իրեր, ապա դրանք բարձր տեղերում դրեք, ինչ գույք ուենք, որը ջուրը կարող է քշել-տանել`ամրացրեք, կապեք, իսկ այն գյուղացիներն էլ, որոնք գետերին մոտ տարածքներում գյուղատնտեսական նպատակներով թունաքիմիկատներ ունեն պահած, ապա դրանք էլ պետք է հեռացնեն եւ անպայման ավազով լցված պարկերով պետք է պահուստավորվել, որպեսզի տուն մուտք գործող ջրի դեմն առնվի: Առաջիկա օրերին սպասվող հնարավոր ջրհեղեղների աղետալի հետեւանքներից խուսափելու համար հատկապես գետերի ափամերձ տարածքներում բնակվողներին նման խորհուրդ տվեց արտակարգ իրավիճկաների նախարարության, բնակչության պաշտպանության, աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը:

Այսօր ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում  լրագորղների հետ հանդիպման ժամանակ պարոն Եմիշյանն ասաց, որ ջրհեղեղներ եղել են նաեւ 2003-2004 թվականին. «2003-ին էլ են եղել եւ ընդհանուր վնասը մոտ 7200 դոլարի  սահմաններում էր, իսկ 2004-ին` ավելի մեծ, մոտ 1,5 միլիարդ դրամի»:

Հիշեցնենք,  որ այսօր ԱԻՆ-ը տեղեկացրել է այն մասին, որ մարտի 18-ին սպասվում են առատ տեղումներ, իսկ ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն էլ` 8-10 աստիճան, եւ կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքն էլ հնարավոր է հանգեցնի հանրապետության մի շարք բնակավայրերում ջրածածկերի, չի բացառվում նաեւ, որ սողանքներն ակտիվանան:

Պարոն Եմիշյանի խոսքերով` չի կարելի ասել, որ այս անգամ վնաս ավելի շատ կլինի, որովհետեւ այս անգամ, ի տարբերություն նախորդ դեպքերի,  կանխարգելիչ միջոցառումներն արդեն սկսվել են, եւ տարբեր ոլորտների հետ համակարգված աշխատում են:

Իսկ հիմնական միջոցառումները` գետերի հուների եւ սելավատարերի մաքրումն է: ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւույթաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի ներկայացմամբ էլ  առաջիկա օրերին՝ մինչեւ մարտի 18-ը ներառյալ, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում եւ Սյունիքում սպասվում են բավականին ուժեղ, վտանգավորության աստիճանի քամիներ`30-35 մետր վայրկյան արագությամբ, իսկ այսօր արդեն Սյունքիում կան պոկված տանիքներ. «Եղանակի կտրուկ ջերմացման հետ միասին հնարավոր են քամու պոռթկումներ, որոնք վնաս կարող են հասցնել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031