Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Քոչարյան. «Պիեսիս շուրջ քննադատությունն ինձ հարազատ եզրեր ունի» (տեսանյութ)

Մարտ 13,2013 19:52

Տեղի ունեցավ երիտասարդ գրող Անուշ Քոչարյանի «Ֆաուստուտոպիա» պիեսի հանրային ընթերցումը:

 

Այսօր «Թոմ Քոլինզ» ակումբում  կինոգետների, ռեժիսորների եւ գրողների ներկայությամբ տեղի ունեցավ երիտասարդ գրող Անուշ Քոչարյանի «Ֆաուստուտոպիա» պիեսի հանրային ընթերցումը:

Aravot.am-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ պիեսը գրվել է 2012 թ.-ի մայիսին եւ մեկ ամսվա ընթացքում թարգմանվել անգլերեն. «Այն ներկայացվել է BBC-ի ռադիոպիեսների համաշխարհային մրցույթում: Ձեւաչափի տեսանկյունից վախենում էի, որ պիեսը չի ընդգրկվի մրցութային փուլում, քանի որ շատ կատեգորիաներով չէր համապատասխանում BBC-ի պահանջին: Պիեսը չարժանացավ գլխավոր մրցանակի, բայց մեծ արձագանք ստացավ հատկապես դրսում գտնվող հայերից: Այնուհետեւ տանջալի մի շրջան սկսվեց, որովհետեւ BBC-ի պայմանների համաձայն` պիեսը մինչ հունվար ոչ մի կերպ չպետք է ներկայացվեր: Փաստորեն, ստեղծել էի մի բան, որի հետ չէի կարող գործ ունենալ: Հունվարից հետո ստեղծագործ ընկերներիս հետ որոշեցինք մինչ բեմադրությունը եւ տպագրությունը «Ֆաուստուտոպիան» ընթերցել նման ստեղծագործությամբ հետաքրքրված հանրության նեղ  շրջանակի համար»:

Ներկայացնելով իր ստեղծագործության հերոսներին` Անուշ Քոչարյանն ասաց, որ 35-40 տարեկան կինը` տիկին Մ.-ն, երկխոսություն է սկսում Ֆաուստի հետ. «Իրականում նա իր մենախոսությամբ է սկսում: Երևակայական կերպարները եւ Ֆաուստը հայտնվում  են նրա ենթագիտակցական շերտում` նրա մղումներից, ապրումներից եւ ապրելակերպից ելնելով: Տիկին Մ.-ն ընդհանրական տեսակն է այն կանանց, որոնք կյանքի ընթացքում հանգամանքներից ելնելով չեն կարողանում ինչ-որ բան սկսել զրոյից: Պիեսի ընթացքում Ֆաուստը տիկին Մ.-ին զգուշացնում է սպասվելիք ճակատագրի մասին, տեղի են ունենում երևակայական փոփոխություններ, բայց այդպես էլ չեն կարողանում փրկել տիկին Մ.-ին»:

ՄԵր զրուցակցի խոսքով. «Պիեսի վերաբերյալ քննադատություններն ունեն իրեն հարազատ եզրեր: Հիմնական քննադատությունը, որ լսում եմ` «պիեսը շատ առնչություն չունի մեր իրականության հետ»: Բայց ասում եմ, եւ մարդիկ էլ հասկանում են, որ պիեսն ամբողջությամբ ստեղծվել է երեւակայական շերտի վրա»:

Պիեսի ընթերցումից հատվածը`  տեսանյութում.

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031