Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշտարակի խճուղով կարելի է անցնել 80 կմ/ժ, իսկ Նուբարաշենի խճուղով՝ 70 կմ/ժ արագությամբ

Մարտ 13,2013 18:49

Երևան քաղաքում տեղադրվել են Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություն սահմանող նշաններ

 

Բազմաթիվ քաղաքացիների, պատգամավորների և հասարակական կազմակերպությունների առաջարկություններով` ճանապարհային ոստիկանությունը կրկին ուսումնասիրություններ է կատարել, և հաշվի առնելով ճանապարհի թողունակությունը, երթևեկության ինտենսիվությունը և անվտանգության ապահովման պայմանները` Երևան քաղաքում, արագաչափ սարքերի տեղադրման երկու ճանապարհահատվածներում, տեղադրվել են Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություն սահմանող նշաններ: Մասնավորապես. Աշտարակի խճուղում՝ դեպի Աշտարակ քաղաք ուղղությամբ, տեղադրվել է 80 կմ/ժ, իսկ Նուբարաշենի խճուղում` 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագության սահմանափակման նշաններ (նախկինում երկու տեղում էլ՝ 60 կմ/ժ):

Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ:

 

Ճանապարհային ոստիկանություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031