Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ գերտերությունների մասին. «Իրավունք չունեն դասեր տալու»

Մարտ 13,2013 18:38

Նա հորդորեց Սերժ Սարգսյանին շնորհավորող երկրների ղեկավարներին, որ «եթե ունեն ինքնասիրություն եւ խիղճ»՝ հարգեն Հայաստանի ռեալ պոլիտիկը:

 

Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական  բացօթյա ասուլիսն էր հրավիրել: Լրագրողների հարցին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա կամ ԱԺ դահլիճում կամ Մարզահամերգային համալիրում, Ձեր կարծիքով սա չի՞ նշանակում, որ իշխանությունը փորձում է մտնել  ետնամուտքից, նա պատասխանեց, որ ապրիլի 9-ին լինելու են այստեղ՝ օպերայում, եւ թող իրենք՝ իշխանությունները որոշեն, թե ինչ են անելու այդ օրը: Նա նշեց, որ այսուհետեւ մեկնաբանելու է միմիայն Սերժ Սարգսյանի խոսքերը եւ ուրիշ մարդկանց խոսքերը մեկնաբանելու պետք չունի:

Լրագրողներից մեկը հարցրեց՝ այս ընտրությունները բացառիկ էին այն առումով, որ ամենաշատ շնորհավորանքները ստացավ նախագահ Սերժ Սարգսանը, Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ գերտերությունները սխալվել են, պետք է վերանայեն իրենց որոշումը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տերը ՀՀ քաղաքացին է, մեր ժողովուրդն է: Մեր ժողովուրդը փետրվարի 18-ին չի սխալվել, կայացրել է իր որոշումը: Այն, որ նամականեր են ուղարկում, դա բնավ չի չարենցյան կոդով բերել միասնության հաղթանակ: Հարգանքի արժանի են բոլորը, բայց իրենք չեն, որ Չարենց մեկնաբանեն, ոչ էլ մեր ժողովրդի միասնական ուժը: Ներկա դրությամբ իրենք լավ գիտեն, որ իրենց որոշմամբ, իրենց արցախյան եւ ցեղասպանության հարցերով, մադրիդյան սկզբունքներից մինչեւ հայ-թուրքական հակապետական արձանագությունները, իրենք գիտեն, որ կանգնած են հայ ժողովրդի շարժման դեմ: Նրանցից ոմանք զարգացած, ժողովրդավարական պետություններ են, եւ իրենք պիտի իմանան, որ իրավունք չունեն դաս տալ այն ժողովրդին, որ ոչ միայն պատմության մեջ եղել է արեւմտյան քաղաքաակրթության աղբյուրներից մեկը, այլ, որ ժամանակակից շրջանում՝ փետվարի 18-ին բերեց հաղթանակ, որը պատկանում է  ՀՀ ժողովրդին: Եթե մեր ժողովուրդը հաստատակամ եւ հետեւողական է, եւ եթե համարում է, որ սա ոչ թե Րաֆֆու պայքարն է, այլ հայ ժողովրդի, ես կարծում եմ, որ գոնե որոշ պետություններ, որ ունեն ինքնասիրություն եւ խիղճ եւ կարողանում են դուրս գալ իրենց ռեալ պոլիտիկից, իրենք կհասկանան, որ նաեւ Հայաստանը ունի ռեալ պոլիտիկ, եւ պետք է հարգեն մեր ռեալ պոլիտիկը, որի մեկնարկը տրվեց փետրվարի 18-ին»:

Լրագրողները խնդրեցին բացել փակագծերը, թե ինչ նկատի ուներ երեկ՝ ասելով, որ հացադուլը կդադարեցնի, եթե Սերժ Սարգսյանը տա համազգային տագնապի հստակ լուծում, ո՞րն է այդ լուծումը: Նա պատասխանեց, որ արդեն եղել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, ասել է իր առաջարկները, . «Հիմա օրակարգում որեւէ բան չկա, եթե պարոն Սարգսյանը որեւէ ասելիք ունի, ես պատրաստ եմ իրենից լսել իր առաջարկները, եւ ես կորոշեմ՝ ընդունե՞լ, թե՞ մերժել»:

Մենաբանելով համացացում հայտնված ստվերային կառավարության լուրերը՝ նա վստահեցրեց, որ նման բան անգամ իր մտքում չկա եւ ապատեղեկատվություններ են դրանք:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031