Լրահոս
Օրվա լրահոսը

Ставрополь. «Հայաստանի քաղաքացին մեղավոր է ճանաչվել ծանր հանցագործությունների համար»

Մարտ 13,2013 18:28

 Ժելեզնավոդսկի դատարանը «բռնաբարության», «սպանության» և «գողության» հոդվածներով դատավճիռ է կայացրել Հայաստանի քաղաքացու նկատմամբ: Հայտնում է «Ստավրոպոլ» լրատվականը:

 

Ըստ հետաքննության, 2012թ. հուլիսի 2-ին Մուրադ Գայամյանը ալկոհոլի ազդեցության տակ իր ծանոթուհուն տարել է Ժելեզնավոդսկ քաղաքի լճի պահակային տնակ և բռնաբարել:

Այնուհետև Գայամյանը ապօրինաբար մուտք է գործել մոտակայքում գտնվող սրճարանը, սպանել է պահակին, գողացել մոտ 80 հազար ռուբլի ու փախել:

Գայամյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման խստացված ռեժիմով քրեակատարողական հիմնարկում: Բացի այդ, նրանից կգանձվի մեկ միլիոն ռուբլի մահացածի տղայի բարոյական վնասը փոխհատուցելու համար:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031