Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների թվաքանակ ե՞ն ապահովել

Մարտ 13,2013 18:18

Հարսնաքարի գործով ձերբակալված Արմեն Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, այսօր` գործով հերթական դատական նիստի ժամանակ, դժգոհեց, որ

նախաքննության մարմինը ամբաստանյալների թվաքանակ ապահովելու նպատակով շինծու մեղադրանքներ է ներկայացրել հանցագործության հետ կապ չունեցող անձանց նկատմամբ:

Նա դատարանին միջնորդեց հետազոտել իր պաշտպանյալ Նորայր Հայրապետյանի` ոստիկանություն ներկայանալու վերաբերյալ արձանագրությունը: Նրա խոսքերով, իր պաշտպանյալը ինքնակամ ոստիկանություն է ներկայացել եւ մինչ այդ քրեական գործում նրա նկատմամբ գործին առնչվող որեւէ տեղեկատվություն չի եղել, իսկ ներկայանալուց 2 օր անց արդեն ձերբակալման փաստաթուղթ է ներկայացվել` մի խումբ անձանց հետ Վահե Ավետյանին ծեծելու եւ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

«Այս մեղադրանքը շինծու է, նպատակն էլ` նշված չէ»,- Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց Հայրապետյանի պաշտպանը:

Դատախազ-մեղադրող Արթուր Դավթյանն էլ հակադարձեց, թե `ձեր պաշտպանյալը

ոստիկանություն է ներկայացել այն բանից հետո, երբ ոստիկանները տուն են եկել ու պահանջել ներկայանալ. «Եթե ոչ մի կապ չկար, ինչու էին գնում Նորայրենց տուն ու նրանով հետաքրքրվում»:

Ամբաստանյալ Հայրապետյանի պաշտպանը նաեւ ասաց, որ նախաքննության փուլում հաստատված է, որ դեպքին մասնակից են եղել նաեւ այլ անձինք. «Այս դեպքում հարց է առաջանում 6 ամբաստանյալներն ե՞ն ծանր վնաս հասցրել, թե՞ չբացահայտված անձինք»:

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանն էլ միջնորդեց հետազոտել, թե երբ է հարցաքննվել իր պաշտպանյալը. «Ստացվում է` նույն օրը ծանուցում են ուղարկել, նույն օրն էլ կանչում են հարցաքննության: Նշում չկա նաեւ արգելանքի վերցնելու վերաբերյալ»:

Ամբաստանյալների թվաքանակ ապահովելու մեջ նախաքննական մարմնին մեղադրեց նաեւ Արմեն Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նա եւս պնդեց, որ իր պաշտպանյալն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն ու ամենեւին էլ հիմքեր չկային ձերբակալության: Այս պահին դատական նիստը դեռ շարունակվում է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031