Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը հանդես է եկել գործող կարգը պարզեցնելուն ուղղված առաջարկություններով

Մարտ 13,2013 18:02

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի կողմից մշակվել և շրջանառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետության օրենքների և կառավարության որոշումների նախագծեր, որոնց նպատակը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով ուղևորների կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը հեշտացնելն ու լիցենզիա ստանալու գործընթացը պարզեցնելն է:

Հաշվի առնելով կատարվող փոփոխությունների նպատակը և առաջնորդվելով գործընթացն առավել պարզեցնելու անհրաժեշտությամբ` Ճանապարհային ոստիկանությունն առաջարկել է հանել մարդատար տաքսի ավտոմոբիլներին  դեղին հիմագույնի համարանիշեր և հաշվառման կտրոն հատկացնելու վերաբերյալ դրույթները, իսկ փոխարենը նախատեսել վերահսկողությունը հատուկ պաշտպանվածություն ունեցող կպչուն կտրոնի (տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնի նմանությամբ) միջոցով իրականացնելու եղանակը, որը կհատկացվի լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ ու կփակցվի ավտոմոբիլի հետևի հողմապակուն:

Այդ պարագայում յուրաքանչյուր ավտոմոբիլի համար 17.000 (12.000 դրամ համարանիշերի հատկացման պետական տուրք և 5.000 դրամ հաշվառման գործողության համար վճար) դրամով կնվազի լիցենզավորման գործընթացի վրա ծախսվող գումարը, և բացի այդ, բավականին կկրճատվի լիցենզավորման գործընթացի ժամկետը:

Բացի այդ, տվյալ գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձինք և կազմակերպություններն այլևս պարտականություն չեն ունենա մեկ գործունեության համար դիմելու երկու պետական մարմնի, մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներին:

Ինչ վերաբերում է դեղին հիմնագույնի համարանիշերը սպիտակ հիմնագույնի համարանիշերով փոխանակելու ժամանակ առաջացող ֆինանսական ծախսերին, ապա հարկ ենք համարում նշել, որ դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման ժամանակ ի պահ հանձնված տվյալ ավտոմոբիլների սպիտակ հիմնագույնի համարանիշերը վերադարձվելու են անվճար:

 

Ճանապարհային ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031