Գյումրիում բնակվող ալավերդցի լրագրող Համլետ Մոսինյանը պնդում է, որ Էդուարդ Շարմազանովը աչք է փակում իր ծննդավայրի խնդիրների վրա
Դեռևս 3 ամիս առաջ Նիկոլայ Ռիժկովի` Գյումրի կատարած այցի ժամանակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով ռուս հյուրի այն հարցին, թե ինչպիսի ՞ կուսակցություն է Հանրապետականը, ասել էր. «Միշտ անպարտելի»: Նախագահական ընտրությունների ժամանակ գյումրեցիները փաստացի ցույց տվեցին, որ իրենց համար անպարտելի մարդիկ ու կուսակցություններ գոյություն չունեն: Aravot.am-ը Գյումրիում բնակվող լոռեցի լրագրող-վերլուծաբան Համլետ Մոսինյանից հետաքրքրվեց, եթե ԱԺ փոխխոսնակն ու մյուս հանրապետականները նման սխալ հաշվարկներ չանեին, հնարավո՞ր է , որ իրենց թեկնածուն հաղթանակեր Շիրակի մարզում: «Շարմազանովը շատ լավ ընտանիքի զավակ է, բայց կուսակցականությունը, պաշտոն ստանալը էդ տղային շեղեցին: Ինքը շատ համեստ, լավ, մանկավարժների ընտանիքում ծնված, մեծացած երիտասարդ է, ալավերդցի է: Իր հոր հետ ես ընկերություն եմ արել, բաժակ-բաժակ ենք խփել, մայրը մանկապարտեզի վարչ էր, հայրը մանկավարժ էր, լավ սպորտսմեն: Էդ ծանր տարիներին, երբ ֆինանսավորում չկար, եղավ ուսումնարանի տնօրեն, շուտ մահացավ, ափսոս: Իսկ ինքը ուղղակի շուտ պաշտոն ստացավ: Ես մի անգամ նրան նամակ գրեցի, թե քո հարազատ քաղաքում ինչեր է կատարվում, տեր չես կանգնում էն դեպքում, երբ դու Ալավերդուց դուրս եկած ամենաբարձր պաշտոնյան ես», -ասաց մեր զրուցակիցը:
Մեր ճշտող այն հարցին`ուզում եք ասել, թե ԱԺ փոխխոսնակը կապ չի՞ պահպանում իր ծննդավայրի հետ, լրագրող Համելտ Մոսինյանը շարունակեց. «Դե մեկ-մեկ գնում է Հաղպատի, Սանահինի վանք, բայց ես կոնկրետ օրինակներով իմ նամակում իրեն գրել եմ, որ պատկերասրահը վաճառեցին, տպարանը վաճառեցին, կինոթատրոնը վաճառեցին, մշակույթի տունը քանդեցին, գործարանի տնօրենի օֆիսին երևի խանգարում էր, անհասկանալի ձևով քանդեց: Շարմազանովը նույնիսկ պատասխան չտվեց, թե ինքը ինչ կարող է անել: Նա էս տեսակ հարցերին ուշադրություն դարձնելու փոխարեն, զբաղվում է իրա կուսակցական գործերով: Գիտեք, որ եղբորը միլպետ են նշանակել Վանաձորում, ով շատ երիտասարդ է: Ինքը մի անգամ ուզում էր Ալավերդու քաղաքապետ դառնալ, չընտրվեց, ես իրեն գրել էի նամակում` դու մի վիրավորվի դրանից, էնքան ես կտրվել Ալավերդուց, որ ալավերդցիները քեզ այլևս չեն ճանաչում: Իրեն հաղթեց ներկայիս մարզպետը` Արթուր Նալբանդյանը, և այն դեպքում, երբ Շարմազանովի թիկունքում կանգնած էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Միգուցե պատգամավորը նրա համար չէ, որ իր ծննդավայրին օգնի, բայց քանի դեռ մենք լավ կազմավորված պետություն չենք, այ, էդպիսի բաներ պիտի անեն: Պատգամավորը իր քաղաքին մի բանով պիտի օգնի, եթե, ասենք, առողջապահության նախարարը ենթադրենք էս ինչ գյուղից է, էդ գյուղի բուժկետը նորմա՞լ պիտի լինի իր պատվին: Թամազյան Համլետը նշանավոր վիրաբույժ էր և մինչև պատգամավոր դառնալը և դրանից հետո ինչեր էր անում Ալավերդու համար. ձրի վիրահատություններ, բրիգադներ էր բերում Ալավերդի: Հայրենակցական պահը պիտի լինի, մեր երկիրը Ֆրանսիան կամ Անգլիան չէ: Իսկ Շարմազանովը իմ նամակին ոչ արձագանքեց, ոչ պատասխանեց: Ես գրել էի, որ իր հոր ընկերն եմ, նկարագրել եմ` ով եմ, բայց գոնե չպատասխանեց այն հարցին, թե ինչպե՞ս է քո գլուխը վերցնում Էդիկ ջան, որ քո ծննդավայրի միակ բուհը` Հյուսիսային համալսարանի մասնաճյուղը ղեկավարում է մասնագիտություն չունեցող մարդ, մարդը ոչ կոշկակար է, որ քարտաշ, ոչ վարորդ, ոչ մի բան, ծիածաղելի փաստ եմ ասում: Վոլոդյա Բեկթաշյան անուն-ազգանուն մարդը`միջնակարգ կրթությամբ, ղեկավարում է պրոֆեսորների և դոկտորների»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իսկ ես կարծում էի, թե՛ Անդրանիկ Մարգարյանը արցունքից էլ մաքուր մարդ էր, ուղղակի նրա
տղա տարոնն է չափազանց՝ Նժդեհական:
Պատասխան բոլորին- Ավելի ճիշտ` պատասխան տարբեր կեղծանուններով գրողին- լուրջ կարդացողը կհասկանա, որ ասածներս լրիվ ճիշտ են, որովհետև ոչ մի կոնկրետ հերքում չեք գրել:Իսկ պատվերի մասին մտածում են նրանք, ովքեր իրենք են պատվերներ կատարելու սովոր ու պատրաստ:
Պատասխան Գնել Մայիլյանին- լավ կլինի օրինակներով խոսեք: Մեծի խորհուրդ`անձամբ չճանացած մարդու մասին ճիշտ կանես չխոսես:Իսկ եթե Գյումրի բարեկամ կամ ընկեր ունես` նրանց հարցրու իմ մասին:
Պատասխան – Իմ երեխան ինչու պիտի չհարգի ինձ, եթե Վանաձորի և Ալավերդու մեր տները ծախվել ու իր ուսման վարձն է տրվել և Երևանում բնակարան առնվել/իսկ ես Գյումրիում դոմիկում եմ ապրում/: Էդքան որ հետաքրքրվում ես մեր կյանքով, զագսից կարող ես իմանալ, որ մենք բաժանված չենք, ես ՖԲ-ով, հեռախոսով և Երևան գնալիս միշտ հանդիպում եմ աղջկանս:
Պատասխան Մայիլյան Սուրենի տղային- Կարող ա մի օր էլ գրես, թե հերդ ու ես ուսանողական ընկերներ չենք:Հիմա ինչ ես առաջարկում` հին ընկերներիցս տեղեկանք վերցնեմ, որ Հովսեփի հետ ընկերություն ենք արել ու քո բիձա նոտար Սամվելի կնիքով էլ հաստատեմ ու քեզ հանձնեմ? Իսկ եթե քեզ շատ հետաքրքիր է, ասեմ` մենք մի ժամանակ ենքան մոտիկ ենք եղել, որ մի օր Հովսեփի նախաձեռնությամբ/Աստված հոգին լուսավորի/, Գրիգորյան Կոլիկը և ես գնացել ենք ինձ համար աղջկատես:
Իսկ Շարմազանովի արձագանքին կանդրադառնա :
Ես հավաստացնում են քեզ, որ կեղծանուն չեմ գրել, և եթե չես հավատում փորձիր կապնվել իմ հետ, եթե ՖԲ-ով ես շփվում կարող ես ինձ ել գտնել այդտեղ. իսկ եթե վախկոտ չես գրի քո բջջայինի համարը և մենք կկապնվենք քեզ հետ ու միգուցե կարողանանաք հեռախոսով բացատրել որ քո բոլոր մեղադրանքները լկտի սուտ են: Շարմազանովի նման հայրենասեր և ալավերդցիների թիկունքին կանգնած երկրորդ ալավերդցին չկա, իսկ եթե դու նրա հոր ընկերն ես, ավելի վատ քեզ համար, դա նշանակում է որ դու ոչ միայն վատ մարդ ես, այլ նաև վատ ընկեր
Վատը նա է որ համլետ կոչեցյալին թվում է թե կեղծանուններով են գրել, այնինչ ես ներկայացել էի և պահանջել էի, որ եթե իրեն լրագրող է համարում գա ու անձամբ հարցազրույց վերցնի այն մարդկանցից, ովքեր մեծ աջակցություններ են ստացել Շարմազանովից և իմանա թե նա ինչքան հաճախակի է լինում ալավերդում: Ալավերդիները նրան իրենց հարցերուվ դիմում են հենց ալավերդում: Շատ հաճախ ես շեշտում նրա պարտությունը ալավերդու քաղաքապետի ընտրություններում, եթե հոտառություն ունենաս կհասկանաս, որ նա առանց որևիցե մեկի աջակցության, առանց պետական լծակների հովանավորության 3000-ից ավելի ձայն է հավաքել, ինչը վկայում է նրա հարգված լինելը մեր քաղաքում, իսկ դու ալավերդիում կարող էիր 10-ից ավելի ձայն հավաքեիր? քեզ նույնիսկ քո բարեկամները չէին ընտրի: քո չկայացած կարիերիայի պատճառով աչքերտ կուրացել են ու ոչինչ չես տեսնում: Ես քեզ անմիջական հարց էի տվել, թե ոնց վաճառեցիր տպարանը, ինչու չես պատասխանում իմ հարցին? Ես ձեր ընտանիքի ու Բեկթաշյանի միջև եղած կոնֆլիկտի ժամանակ պաշտպանել եմ քրոջդ բայց հիմա տեսնում եմ որ դու արժանի չէիր նման պաշտպանության, եթե դու Օսիի ընկերն ես ավելի վատ քեզ համար, որ նրա անմեղ երեխաներին շանտաժի ես ենթարկում, հարամ լինի այն հացը ու կիսել ես Օսիի հետ (ինչում ես խիստ կացկածում եմ): Քո ամեն մի նախադասության հետևում պատվիրողը պարզ երևում է: Ինձ գտնելը դժվար չի, զանգիր Հայկին և կիմանաս ես ով եմ? անունս ու բոլոր տվյալներս ճիշտ են: ես քեզ հետ փաստերուվ եմ խոսել, ի տարբերություն քեզ
Հետաքրքրությունից դրդված բացեցի հոդվածը և պատասխանը կարդալով ավելի համոզվեցի, որ դու ինչ որ մեկի հաճոյանում ես կամ գումար ես վասակում, ավելի հավանական է երկրորդ տարբերակը, որովհետև այսքան տարի Մոսկվայից հետևում եմ հայկական մամուլին, բայց ոչ մի անգամ քո անուն ազգանունը չեմ հանդիպել: Պարզվում է ՛՛աստղ՛՛ ես եղել մենք էլ չէնք իմացել: Դու էլ դրսից ես ղեկավարում քաղաքը: վերջին անգամ երբ ես եղել ալավերդիում? երևի ես քեզանից հաճախ եմ գալիս ալավերդի
Էսա Գեղամ անունով, կամ արդեն էս գրեուց հետ մեկ այլ անունով , բայց նույն Գեղամը մի բլոկ սապոն ձեռը կգա էս մարդու պրտը տեղը կդնի:
Դուք լկտիաբար ստում եք `
https://operativ.am/?p=6408/ Նայեք և կհամոզվեք
Նորից Սուտ
Ես Մայիլյան Սուրենի տղան եմ և հավաստիացնում եմ, որ Շարմազանով Հովսեփը նման ընկեր չի ունեցել: Ալավերդի քաղաքը շատ փոքր է, առիթներ շատ են լինում, գավաթ բարձրացնելը դեռևս չի նշանակում , որ դուք կարող եք լինել նրա ընկերը,,,
Ես Հասկանում եմ,որ ՀՀԿ-ի բարձր ռետինգը շատ մարդկանց հունից հանում է., ասեմ ավելին պատրաստվեք, որովհետև Երևանի ավագանու ընտրություններով ցույց ենք տալու ԲՈԼՈՐ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՏԵՂԸ. քաղաքական դաշտում….
հազար ամոթ ոմն Մոսինյանին ,էս մարդը լրիվ չափերը կորցրել է,հասկացանք որ էս մարդի կուռքը Հուդան է 30 արծաթ է վերցրել ու ծախվել պատվիրատուներին.անպատվաբեր գօրծով ես զբաղվում չփորձես ալավերդցիների անունից խոսել ,դու չես կարող ալավերդցի համարվել
Արտո ցավում եմ Ձեր համար քանի-որ համոզված եմ,որ այդքան համարձակություն չունեք այդ ամենը ինձ անձամբ ասելու: Թե չէ էկրանի հետևից կատու ճղելը տղամարդկություն չէ
ես չեմ հասկանում ձեր նախանձության պատճառը, դու ինչ գիտես Շարմազնովը գալիս է ալավերդի թե չէ, եթե խնդիրներ ունես Բեկթաշյան Վոլոդյաի հետ, տղամարդուն վայել ձևով, բաց ճակատով գնա Բեկթաշյանի մոտ և քո հարցերը նրա հետ պարզի. իսկ մենք ալավերդցիներս քեզնից ու քո ապրած կյանքից շատ բան ենք հիշում, ընդհուպ մինչև ավտոբուսներից 1 ռուբլի հավաքելը: քո չկայացած կարիերիայի համար դու ինքտ ես քո վարքով մեղավոր ( կկուն հոտած է թվում է բունն է հոտած) և ամենաամոթալին այն է որ սպիտակ մազերով, ասել է թե ալեհեր ՛՛ մարդ՛՛ ես ու առանց ամաչելու էժանագին ծառայություն ես մատուցում, պատվեր կատարելով: Մեր ալավերդցիների պարծանքն է Շարմազանովը, չփորձվես վարկաբեկել նրան, դրանով մեր աչքից ավելի ես ընկնում, դու ալավերդցի կոչվելու իրավունք չունես
Բայց ինչքան կարելի է անընդհատ նույն բանը գրել` ամեն անգամ 2-3 նախադասություն ավելացնելով:Ինչ կապ ունի Էդուարդ Շարմազանովը այն բանի հետ, թե ով է ղեկավարում Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղը:
չեք ամաչում, գոնե սուտը մի անգամ ասեք, ինչքան կարելի է………….. երևի ուրիշ խոսելու ասպարեզ չունեք? ուղակի չեմ հասկանում ինչն է պատճառը ձեր նման տրամադրվածության , իսկ միգուցե սա գումար վաստակելու միակ միջոցն է ձեր համար? եթե այդպես է մենք ալավերդցիներս քեզ կհիշացնենք քո անցած օրերը, և քեզ հանդիպելիս 100 դրամ կտանք , (երևի դա է քո միակ արհեստը, ավտոբուսներում փող հավաքելը, երևի դեռ չես մոռացել ինչով ես զբաղվել, իսկ եթե դու մոռացել ես մենք լավ հիշում ենք). Շարմազանովի նման հայրենակից մենք չենք ունեցել, իսկ դու փորձիր խոսելուց առաջ հետ նայել ու համեմատել քեզ և Շարմազանովին, քո ընտանիքը ու նրա ընտանիքը? միգուցե վերջապես հասկանաս որ պետք չէ նման ձևով քեզ պահես, տարիքտ առած մարդ ես բայց հիմարություններ ես խոսում. քեզ տղամարդու պես պահի
ես հայաստանում չեմ բնակվում, բայց Էդիկին և Էրիկին մանկուց գիտեմ, նրանց գրագիությանը և դաստիարակությանը լավ եմ ծանոթ. մարդն իր ընտանիքով է մարդ կոչվում, հետադարձ հայացք գցի քո անցյալի վրա, անցյալում ինչ ես եղել և հիմա ինչ ես?. Դու կենդանի ես բայց քո երեխան ծնողազուրկ է համարվում, իսկ Էդիկը և Էրիկը վաղ հասակում զրկվել են հորից բայց կարողացել են լավ մարդ դառնալ, և բարձր են պահում իրենց հոր և ալավերդցիների պատիվը. իսկ քո երեխան արդյոք հպարտանում է քեզանով?????????????????? Էդիկը և Էրիկը ավելի բարձր պաշտոնների են արժանի. Որպես հին ալավերդցի ես լավ տեղյակ եմ ձեր ընտանիքի և Բեկթաշյանի միջև եղած պաշտոնակռվին, իսկ միգուցե սա դրա շարունակությունն է????????????? Հայաստանից դուրս բնակվող ալավերդցիներս, տեսնելով Շարմազանովների հաջողությունները հպարտությամբ ենք լցվում, և նրանց համարում ենք մեր ընտանիքի անդամները, քանի որ մեր քաղաքը շատ փոքր է, մենք մի ընտանիք ենք համարվում, դու ել ես մեր ընտանիքի անդամը, բայց ինչպես ռուսներն են ասում ” сенья да не без уродов”: մենք անչափ հարգում ենք հայաստանի կառավարությանը նման խելացի, երիտասարդ կադրերին գնհատելու համար:
Չեմ կարող անտարբեր մնալ Ալավերդուն և ալավերդցիներին վերաբերող նմանատիպ բամբասանքներով լի հոդվածներին: Հ.Մ. խոսում է Էդուարդ Շարմազանովի Ալավերդուց կտրված լինելու մասին, բայց ինքը անձամբ չի բնակվում Ալավերդիում, իսկ Շարմազանովը առիթը բաց չի թողնում ծննդավայրը այցելելու: Հ.Մ. ասում է, որ Շարմազանովը Ալավերդու խնդիրներին տեր չի կանգնում, բայց նորից ճիշտ չէ, նա բազմաթիվ Ալավերդցիների օգնության ձեռք է մեկնում իր ուժերի ներածին չափով, ԱԺ-ում ներկայացնում և հետամուտ լինում շրջանում ֆինանսավորում պահանջող տարբեր ծրագրերի առաջմղմանը և այլն, և այլն: Հ.Մ. լավ է արտահայտվում Շարմազանովի ընտանիքի մասին, իսկ ես փաստում եմ, որ նա իսկը իր լուսահոգի հոր տղան է՝ ընկերասեր, նվիրվող և հպարտ: Այս ամենը լավ գիտեմ, քանի որ Շարմազանովը իմ մանկության ընկերն է: Իսկ Հ.Մ.-ի հարցազրույցներից պատվերի հոտ է գալիս կամ ինչ-որ բանի համար քեն քշող մարդու տպավորություն է թողնում:
Ինչքան կարելի է Էդուարդ Շարմազանովի մասին այսքան անհիմն ստեր տարածել, ով առաջին հերթին իր հայրենի քաղաքին նվիրված զավակ է եւ իր ուժերի ներածին չափով մշտապես աջակցում է ալավերդցիներին: Դա կփաստեն հենց տեղի բնակիչները, իսկ Համլետ Մոսինյանը լավ կլիներ մի պահ հետ նայեր եւ տեսներ ինքը ինչ է արել իր քաղաքի համար…կարծում եմ պատկերը բավականին տխուր կլինի…Պարոն Շարմազանովին իսկապես ճանաչողների եւ անձամբ ինձ համար նման գրառումները պարզապես ծիծաղելի են, մյուս կողմից էլ ցավալի, որ որոշ մարդիկ առաջնորդվում են բացառապես ցինիզմով…
Արա համլետ լա միհատ ասա Ալավերդի քեզ հարգող կա? նոր Շարմազանովին քննադատի այ հոքնաց
Որ Շարմազանովի կուսակցությւոնը մի բան չի, ինքն էլ “դոշ է տալիս” դրանց համար` հետեւություն, որ ինքն էլ էն ամբողջ աղտի պատասխանատուն, որ տիրում է մեր հայրենիում, դա փաստ է: Բայց որ Շարմազանովը լավ ալավերդցի է, դա էլ է փաստ: Երեւի Շարմազանովն իր ելույթներում մի ճիշտ բան է ասել, որ սիրում է իր փոքր հայրենիքը` Ալավերդին: Էս առումով ալավերդցիները նրա հետ են, բայց ոչ միայն ալավերդցիները, այլ հայաստանցիները Շարմազանովից եւ նրա նախագահից ռեալ փոփոխություններ են ակնկալում, ոչ թե “օդ կրակած” խոստումներ, անվերջ խոստումներ …
Քննարկման հարգելի՛ մասնակիցներ, ես Սամվելն եմ՝ Վլադիմիր Բեկթաշյանի որդին: Սովորություն չունեմ վիրտուալ երկխոսության ու բանավեճի բռնվել մարդկանց հետ, ուղղակի նոր նկատեցի այս ամենն ու չէի կարող անտարբեր մնալ:
Նախ՝ https://bektashyan.livejournal.com/3322.html հղումով կարող եք ծանոթանալ 2011 թվականին Առավոտ օրաթերթի խմբագրին ուղղված իմ պատասխանին, որում խնդրում եմ ուշադրություն դարձնել կից փաստաթղթին: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ Շարմազանովն այս թեմայի հետ ոչ մի առնչություն չունի: Թեման կոնկրետ ինձ համար բացարձակ անհիմն ու անիմաստ է, Ձեզ էլ խորհուրդ կտամ զբաղվել ավելի կարեւոր գործերով:
Վերջում մի տեղեկություն: Անցած տարվանից որոշել եմ ինձ պատկանող ընկերության գործունեությունը ծավալել Երեւանում, ուստի լինելով ծնողներիս միակ զավակը, նրանք պետք է ինձ հետ ապրեն: Այնպես որ, եթե հանկարծ լսեք, որ չգիտես ինչի արդյունքում է հայրս թողել աշխատանքը՝ չհավատաք… Թոռնիկի կողքին լինելը նրա համար ամենից թանկն ու քաղցրն է…