Լրահոս
Օրվա լրահոսը

«Երջանկությունն այն է, երբ տեսնում ես նրան ու հասկանում, որ կողքիդ միայն նա պետք է լինի». Անժելան երջանիկ է

Մարտ 13,2013 17:37

Անժելան ու Գարիկը, ինչպես իրենք են ասում՝ երկու տարբեր բևեռներ են՝ թե’ նախասիրություններով են տարբեր, թե’ մտածելակերպով, բայց հակառակ են բևեռները թե ոչ՝ դա էական չէ, երբ կապում է նրանց զգացմունք, որ սեր է կոչվում: «Շատ պատահաբար ենք ծանոթացել, – պատմում է Անժելան, – մի օր, երբ համալսարանում էի, լսարանի դուռը բացեցի, որ դուրս գամ, ու պատահաբար դուռը կպավ Գարիկին, ով այդտեղ էր կանգնած (եկել էր ընկերոջ մոտ), ներողություն խնդրեցի, իսկ նա ասաց՝ ներողություն մի խնդրեք, ասեք շնորհակալություն, որովհետև շնորհավորում եմ ձեր տոնը, սկզբում զարմացա, հետո հիշեցի, որ կանանց միամսյակն է դեռ, ժպտացի ու հեռացա»: Սեր առաջին հայացքից. հենց այսպես է լինում դա: Սովորական օրը մի ակնթարթում դարձավ ամենայուրահատուկը նրանց համար: «Ինձ միշտ ասում էր՝ ժպիտդ է մեղավոր, տպավորվեց ու էլ չկարողացա մոռանալ», – ասում է Անժելան: Հանդիպումներն այլևս պատահական չէին լինում, Գարիկը ամեն օր գալիս էր համալսարան՝ Անժելային տեսնելու: Մի օր էլ, երբ Գարիկը խոստովանեց սերը՝ Անժելայի հանդեպ, նա ասաց, որ կպատասխանի միայն հաջորդ օրը: «Առավոտյան արթնացա, դուրս եկա տնից, որ գնամ դասի, տեսնեմ պատերին թղթերի վրա գրված է՝ ասա ինձ «այո» ու այդպես մինչև համալսարան, – ասում է Անժելան, – համալսարանի մոտ արդեն ինձ էր սպասում Գարիկը, լայն ժպիտով մոտեցա ու ասացի՝ կարծում էի ամենակարևոր երեք տառանի բառը՝ սերն է, փաստորեն սիրուց ավելի կարևոր հիմա՝ այո-ն է քեզ համար»: Հանդիպումները շարունակվեցին, անակնկալները՝ նույնպես: «Երջանկությունն այն է, երբ տեսնում ես նրան ու հասկանում, որ քո կողքիդ միայն նա պետք է լինի», ասում է Անժելան, ու ավելացնում՝ երջանիկ եմ շատ:

Արդեն մեկ տարի է, ինչ Անժելան ու Գարիկն ընկերություն են անում, մարտի 19-ին էլ` իրենց պատահական  հանդիպման օրը, պատրաստվում են նշանվել:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031