Լրահոս
Օրվա լրահոսը

City Paper. «Հանա Բադալովա՝ փախստականից մինչև երգչուհի»

Մարտ 13,2013 17:19

Հանա Բադալովան 5 տարեկան էր, երբ իր ընտանիքի հետ հայտնվեց Ամերիկայում: Նրանք 90-ականներին փախել էին Ադրբեջանից, 1980-1990-ականներին Ադրբեջանում տեղի ունեցող հայերի ցեղասպանությունից փրկվելու համար: Գրում է «Սիթի փեյփեր» պարբերականը՝ «Mr. Moccasin» խմբի անդամ Հանա Բադալովայի մասին պատրաստած նյութում:

Բադալովայի մայրը հայի և ռուսի խառնուրդ է. «Բայց նա ընդգծված հայկական հատկանիշներ ունի: Նա Շերին է նման, այնպես որ, նա իրոք առանձնանում էր ադրբեջանցիների մեջ», – ասում է նա:

«Մենք դեսուդեն էինք շրջում ու տուն չունեինք: Ես հիշում եմ Իտալիան 1989թ. Սուրբ ծնունդի ժամանակ, շուրջբոլորը լույսեր էին: Եվ հիշում եմ, որ հայրս փողոց էր վազում, որպեսզի լվանա ավտոմեքենաների պատուհանները: Մենք բացարձակ փող չունեինք: Սակայն նրանք ինչ-որ բան արեցին, որովհետև հիշում եմ, որ ծնողներս ինձ երկու նվեր տվեցին՝ սկյուռիկի նկարով ժակետ և կտկտացող կոշիկներ»,-պատմում է Հանան:

Պատմելով այս տարվա հունվարին խմբի թողարկած «Xana» ալբոմի մասին՝ Բադալովան ասում է, որ նա այնտեղ իր պատմությունն է պատմում. «Բայց տարօրինակ է, որովհետև այս մեկի մեջ ավելի քիչ է հնչում ռուսերենը, քան մեր նախորդ ալբոմների, երևի այն պատճառով, որ ես մոռացել եմ ռուսերեն բառերը»:

Հանա Բադալովան իր ընկերոջ և խմբի մեկ այլ անդամ Ջարեդ Ֆիշերի հետ ապրում է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031