Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Նարեկ Գալստյանը անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներին, ասաց, որ դրանք ժամանակից շուտ չէին, քանի որ շնորհավորանքների գործընթացը խորհրդանշական բնույթի է. «Հիմք ընդունելով պաշտոնական տվյալները, իսկ դրանք արդեն հրապարակված էին, շնորհավորողներն էլ հիմք ունեին, բացի այդ՝ օրինակ Միացյալ նահանգները իրենց հայտարարության մեջ նշում էին, որ հիմք են ընդունել նաեւ ԵԱՀԿ դիտորդների գնահատականը, իսկ այդ գնահատականով, այսօրվա արդյունքը, որ Սերժ Սարգսյանը վերընտրվել է, համապատասխանում է իրականությանը, չնայած նրանք նաեւ արձանագրել են, որ տեղի են ունեցել խախտումներ, բայց միաժամանակ նշել են, որ այդ խախտումները չեն ազդել վերջնական արդյունքների վրա»,- նշեց քաղաքագետը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ