Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրը երեխային սպանել է ծնվելու հաջորդ իսկ օրը

Մարտ 13,2013 15:57

Նախօրեին Աբովյանի ծննդատանը արձանագրված նորածնի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:

27-ամյա մայրը Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ բերելով տղա երեխա հաջորդ օրը սպանել է նրան, իսկ ավելի ուշ ոստիկանության Աբովյանի բաժնում բացատրություն տալիս ասել է, որ երեխային սպանել է, քանի որ ի սկզբանե չի ցանկացել, որ նա ծնվի:

Ոստիկանությունից տեղեկացրեցին նաև, որ երեխայի դիակի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները դեռ հայտնի չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031