Մարտի 15-ին Ադրբեջան կժամանի ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։
Այցի շրջանակներում ծրագրված են Զանիերի հանդիպումները Ադրբեջանի ղեկավարության, այդ թվում` արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցել են ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակից, հանդիպումների ժամանակ կքննարկվեն ԵԱՀԿ – Ադրբեջան հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։
«Ազատություն» ռադիոկայան