Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյան-Ծառուկյան հանդիպման մասին (Տեսանյութ)

Մարտ 13,2013 15:15

Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցին՝ Ձեր կարծիքով զիջումների կգնա՞ն իշխանությունները՝ պատասխանեց, որ իրեն դա շատ քիչ է հետաքրքրում. «Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ կանեն քաղաքացիները»: Իսկ թե ունի՞ խիղճ իշխանությունը եւ այդ խիղճը կշարժվի՞՝ նա պատասխանեց. «Իշխանության մասին իմ գնահատականները կարծում եմ հանրամատչելի են եւ հանրահայտ: Չեմ կարծում, որ ես որեւէ բան պակաս եմ ասել, որ հիմա այդ պակասը լրացնելու անհրաժեշտություն կա»:

Ինչ վերաբերում է անուղղակի հնչող առաջարկներին, ընդդիմությանը պաշտոններ տալուն՝ նրա խոսքերով՝ «Պաշտոններ կարող է տալ ընտրված նախագահը, իսկ ապօրինի իշխանությունը չի կարող դա անել»:

Մեր դիտարկմանը, որ Ահարոն Ադիբեկյանն ասում էր, որ հացադուլը թուլության նշան է եւ հուսահատության քայլ, համաձա՞յն եք՝ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց. «Ահարոն Ադիբեկյանը փոխե՞լ է մասնագիտությունը, մինչեւ հիմի թվեր էր հրապարակում»:

Թե ինչ կարծիք ունի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի առաջարկած քայլերի մասին՝ նա անդրադարձավ երրորդ կետին՝ ուրբաթ օրը հանրահավաքին հնարավորինս շատ մարդ հավաքելուն: Նրա խոսքերով՝ «Ես կարծում եմ, որ ուրբաթ օրվա հանրահավաքը տպավորիչ է լինելու»:

Հարցին՝ ճի՞շտ եք համարում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման գնալը՝ նա պատասխանեց, որ ճիշտ ու սխալ չկա. «Նախագահի թեկնածուն այս դեպքում որոշակի քայլեր, հանդիպումներ է ձեռնարկել, բայց նաեւ համաձայն եմ այն գնահատականների հետ, ըստ որոնց, նմանատիպ հանդիպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան թե պատասխաններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեվակ says:

    ադիբեկյանի պահը վերջն էր

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031