Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Այ դա կտեսնեք, թե ապրիլի 9-ին ում երդմնակալությունը կլինի» (ֆոտոշարք)

Մարտ 13,2013 14:59

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Ազատության հրապարակում էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Aravot.am-ը նրանից լրագրողների հետ զրույցում հետաքրքրվեց՝ Դուք էլ եք ընդդիմադիր պատգամավոր, վերջին օրերին շատ է խոսվում մանդատները վայր դնելու մասին, պատրա՞ստ եք ինքներդ դա անել եւ իմաստ տեսնո՞ւմ եք դրա մեջ: Նա պատասխանեց. «Առաջարկը քննարկելի եմ համարում: Հենց հիմա Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացի ամենակարեւոր իմաստն այն է, որ պետք է մտքեր հնչեն, առաջարկներ հնչեն, քննարկվեն: Դրա համար ես այդ համատեքստում եմ դիտարկում խնդիրը»:

Մեր հարցին՝ Ձեր՝ ստվերային կառավարություն ստեղծելու առաջարկին ընթացք չտրվեց, Դուք հիմա պնդո՞ւմ եք, որ դրա անհրաժեշտությունը կա, թե՞ չէ: Նա պատասխանեց, որ համաձայն չէ այդ գնահատականի հետ եւ առաջիկայում դրա հետ կապված ինչ-որ մտքեր կհնչեն:

Այսօր Նիկոլ Փաշինյանը շուրջ 20 րոպե զրուցեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Նրանք թեժ քննարկում էին ինչ-որ հարցեր: Մենք հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ի՞նչ հարց էին այդպես բուռն քննարկում: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ «Ընթացիկ հարցեր, Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնազգացողության մասին»: Մեր զարմանքին, որ այդքան երկար՝ ինքնազգացողության հա՞րցն էին շոշափում՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ քննարկվել են նաեւ առաջիկա հանրահավաքի հետ կապված հարցեր, ծրագրեր:

Պե՞տք էր, թե պետք չէր հացադուլը, ըստ պարոն Փաշինյանի, այն արդեն հայտարարված է եւ կոռեկտ չեն այդ խոսակցությունները:

Նա հայտարարեց նաեւ, որ ապրիլի 9-ին երդմնակալություն անպայման կլինի, բայց թե ում երդմնակալությունը՝ «այ դա կտեսնեք», ասաց պարոն Փաշինյանը:

PrevPhoto
NextPhoto

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ր.Հովհաննիսյանը և Ն.Փաշինյանը առաջիկա 5 տարում լինելու են Հայաստանի քաղաքական դաշտը ձևավորող 2 դեմքերը: Չեմ զարմանա,որ (մոտ) ապագայում Ն.Փաշինյանը միանա/միավորվի «Ժառանգությանը»:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031