Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում

Մարտ 13,2013 14:46

Մարտի 15-17-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում` մարտի 12-ի համեմատ 8-10 աստիճանով: Առավելագույն ջերմաստիճանը նշված օրերին լեռնային շրջաններում կտատանվի +11…+160C, Լոռիում` +17…+220C, Տավուշում` +23…+280C, Արարատյան դաշտում` +22…+250C, Արագածոտնի և Սյունիքի նախալեռներում` +20…+250C, Սյունիքի հովիտներում` +25….+280C աստիճանի սահմաններում:

ՀՀ գետերի ջրհավաք ավազաններում հիմնական հոսքագոյացման գոտին ձևավորվում է 1800-2400 մ բարձրություններում թափվող մթնոլորտային տեղումներից և ձյան հալոցքից: Մարտի 13-ի դրությամբ հանրապետության տարածքում` սկսած 1600 մ, իսկ Տավուշում և Սյունիքում` 1900 մ բացարձակ բարձություններից, առկա է ձյան ծածկ: Ներկայումս ձնածածկույթի բարձրությունը Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում և Վայոց ձորում նշված բարձրությունների վրա տատանվում է 50-90 սմ սահմաններում: Ձյան ինտենսիվ հալք նշված գոտիներում առաջանում է, երբ օդի ջերմաստիճանը գիշերը չի իջնում +6…+80C աստիճանից, իսկ ցերեկը բարձրասնում է +10…+150C:

Հոսքագոյացման գործընթացն ավելի ինտենսիվ է դառնում, երբ ձնհալքի ժամանակ սկսվում են հեղուկ տեղումներ:

Մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում:

Հայաստանում նմանատիպ երևույթ դիտվել է 2004 թ. մարտի 5-6-ն ընկած ժամանակահատվածում, երբ ձյան ծածկի բարձրությունը 2-3 անգամ փոքր էր, քան ներկայումս: Դիտված (նմանատիպ ջերմային ֆոն կանխատեսվում է հենց մարտի 15-17-ին) օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով գետերի մեծ մասում, մասնավորապես` Դեբեդի, Հրազդանի, Քասախի, Ախուրյանի և Արփայի գետավազաններում դիտվեցին վտանգավոր և անբարենպաստ ելքեր:

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ` հանրապետության մարզային փրկարարական վարչությունները տեղեկացվել են եղանակի սպասվող փոփոխությունների ու հնարավոր ձրածածկումների վերաբերյալ և տեղի մարզպետարաննների համապատասխան ծառայությունների հետ սկսել են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։

Դեռևս փետրվարի վերջին ԱԻ նախարար Ա. Երիցյանը գրությամբ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` 2013 թ. գարնանային վարարումների և սելավների վտանգներից ՀՀ բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԻՆ կողմից գետերի, հեղեղատարերի և սելավատարերի հուների հեղեղավտանգ հատվածների ուսումնասիրությունների արդյունքում մշակված անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ։

 ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031