Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկվածի մահվան փաստով քրեական գործ չի հարուցվի

Մարտ 13,2013 14:41

Ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ՀՀ ոստիկանության Երևանի Էրեբունիի բաժնում անցկացված հետաքննության արդյունքում որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հիշյալ որոշումն ընդունվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ 1-ին մասի 1-ին կետի, այն է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Դիտավորյալ սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված և արդեն 21 տարի անազատության մեջ գտնվող դատապարտյալն ունեցել էր խնդիրներ ստամոքսի ու աղիների հետ կապված, նախկինում 4 անգամ վիրահատվել էր: «Արթիկ» ուղղիչ հիմնարկից նրան նախ տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց», ապա «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատությունից հետո անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին մահացել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031