Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան` միջազգային պրակտիկայում ընդունված երեւույթ է

Մարտ 13,2013 13:55

Այսօր «Արմատ» ակումբում քաղաքագետ Նարեկ Գալստյանը անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ռուսաստանյան այցին, հայ-ռուսական հարաբերություններին:

«Հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին հայտարարություններ միշտ էլ եղել են, լինում են, բայց հայ-ռուսական հարաբերություններում նկատելի է, որ Ռուսաստանն ավելի է մեծացնում իր տնտեսական ռեսուրսները, համագործակցությունն է մեծացել միջազգային կազմակերպությունների հետ, որոնց հետ համագործակցում է Հայաստանը եւ այլն»,-հավելեց Գալստյանը:

Քաղաքագետի մեկնաբանմամբ` ինչ վերաբերում է  Սերժ Սարգսյանի այցին, ապա միջազգային պրակտիկայում ընդունված է նորընտիր նախագահին տալ խորհրդանշական նշանակություն: Գալստյանի խոսքով. «Այդ հանդիպման ընթացքում հավանաբար քննարկված հարցերի բնույթը բացի ավանդականից, ենթադրում եմ, որ շեշտադրում է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես քննարկված կլինի ռուս-վրացական հարաբերությունները, աբխազական երկաթգծի հարցը, ինչը կթեթեւացնի մեր առեւտրատնտեսական հարաբերությունները, նաեւ այլ հարցեր»:

Քննարկվե՞լ է արդյոք, գազի գնի հետ կապված հարցը, թե՞ ոչ` քաղաքագետը չկարողացավ կանխատեսումներ անել, քանի որ այն տնտեսագիտական բնույթի հարց է. «Ամենայն հավանականությամբ այս հարցը քննարկված կլինի, որ եթե անգամ թանկացում լինի, ապա շատ բարձր չլինի»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031