Ոստիկանության լրատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ի դեպ, սա նրանց ո՛չ առաջին հանդիպումն է, ո՛չ էլ, կարծում ենք, վերջինն է լինելու: Հանդիպումը պայմանավորված էր հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակի, տեղի ու պայմանների մտահոգությամբ»,-ասել է Աշոտ Ահարոնյանը: Հարցին, թե ինչո՞ւ նման այցելություն չի եղել նախկինում կամ այլ հացադուլավորների նկատմամբ, Ահարոնյանը շարունակել է ասելիքը՝ վկայակոչելով Գասպարյանի խոսքը.
«Ոստիկանության պետը բազմիցս է նշել գլխավոր սկզբունքը. ոստիկանությունը բոլորի՛ ոստիկանությունն է, եւ ոստիկանության պետը՝ բոլորի՛ ոստիկանության պետն է՝ անկախ կուսակցական պատկանելությունից, հայացքներից ու տեսակետներից»: