Ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն մտադիր է առաջադրել թեկնածությունը 2015 թվականին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններում:
Տիմոշենկոն հայտարարել է, թե մեծ հույսեր է կապում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած իր բողոքի հետ:
Յուլիա Տիմոշենկոն 2011 թվականի հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նախկին վարչապետը, սակայն, պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Ազատություն» ռադիոկայան