Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետը վերաշարադրեց մամուլի հրապարակումները

Մարտ 13,2013 13:42

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն այսօր «Նոյյան տապան» ակումբում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալաբանիի` Հայաստան կատարած այցի արդյունքների եւ հայ-վրացական հարաբերությունների մասին գրեթե ոչ մի փորձագիտական գնահատական չկարողացավ տալ:

Նա միայն վերաշարադրեց մամուլում արդեն տեղ գտած հրապարակումները Վրաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից եւ քննարկված հարցերից:

Լրագրողների դժգոհությանը, թե վերաշարադրել պետք չէ, այլ փորձագիտական գնահատականներ են պետք եւ հարցին, թե հանդիպումն ի՞նչ տողատակեր ու ուղերձ ուներ, փորձագետն ասաց. «Կային հարցեր, որոնք վերաբերում էին տարածաշրջանային անվտանգությանը, ավելի կոնկրետ` հակամարտություններին, որոնք չեն բարձրաձայնվել: Վրաստանը, նոր մոտեցում որդեգրելով տարածաշրջանային անվտանգության եւ հատուկ հարաբերություններին Հայաստանի եւ այլ երկրների հետ կապված, այցը նշանակում է, որ եւս եղան հարցեր, որոնք վերաբերում էին պաշտպանության ոլորտին, եւ վրացական կողմը ցույց տվեց իր հետաքրքրությունը այս տարածաշրջանում»:

Փորձագետը ասուլիսի վերջում փորձեց վերլուծել երկու նախարարների հանդիպումը, նաեւ հավելեց. «Քաղաքական մեսիջն այն էր, որ օդանավակայանի հետ կապված հայտարարություն արվեց` ճիշտ չէ ինքնաթիռները խփելը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031