Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծված լիդեր չէ»

Մարտ 13,2013 13:35

ՀՀԿ-ական պատգամավորը դրվատանքով հիշեց Լեւոն Տեր-Պետրոսյանին

«Հայաստանում նախագահական վերջին ընտրությունները նախընտրական փուլում առանձնանում էին նրանով, որ երկրորդ տեղը գրաված թեկնածուն ընդգծված քաղաքական լիդեր չէր»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը`վերլուծելով եւ համեմատելով 2008 եւ 2012 թվականների նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում եղած իրավիճակը:

ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմը, ի տարբերություն ներկայիս գործչի եւ քաղաքական թիմի, ընդգծված լիդեր էր` իր հստակ քաղաքական ծրագրով ե գործողություններով, որոնցով կիսվում էր նաեւ իր ընտրողների հետ, իսկ հիմնական զարգացումները պլանավորվում էին ընտրություների հենց հաջորդ օրը: Մինչդեռ անցած ընտրություններից հետո, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, նման իրավիճակ չկար, իսկ այն բարձր տոկոսները, որ գրավեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, անակնկալ էին, քանի որ Հովհաննիսյանն ու իր թիմը ընդգծված լիդերի կարգավիճակ չունեին մինչեւ ընտրությունները, ինչը էապես պայմանավորում է հետընտրական ներկայիս զարգացումները:

Այնուհանդերձ, Հովհաննիսյանը բավականին մեծ տոկոսներ ստացավ ու այս պարագայում մնացյալ զարգացումները Մինասյանը պայմանավորում է Հովհաննիսյանի աշխարհընկալումներով, մոտեցումներով: Նա հիշեցրեց ու դրական գնահատեց Րաֆֆի Հովհաննիսյանի այն խոսքերը, որ հետընտրական զարգացումները պետք է լինեն օրենքի տառին համապատասխան եւ որեւէ արյան կաթիլ, որը կթափվի այդ գործընթացների ընթացքում, իր համար անընդունելի է` հավելելով, որ եւ իշխանությունը եւ հասարակությունը 2008թ-ի մարտի 1-ից հետո լրջագույն դաս են քաղել:

«Արդյոք այն բարձր տոկոսները, որ ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, կարո՞ղ է իրացնել ու դառնալ ընդգծված լիդեր»,- հարցադրում արեց Մինասյանն ու ինքն էլ պատասխանեց. «Շատ հաճախ այդ քաղաքական ուժի ղեկավարի քայլերը, նրա հեռանկարային հայտարարությունները ոչ միայն ընկալելի չեն, ոչ միայն լայն շրջանակի, քաղաքական ուժերի, այլեւ հաճախ նաեւ իր քաղաքական թիմի ներկայացուցիչների համար: Սա, թերեւս, լրացուցիչ բարդություններ կառաջացնի, որպեսզի Հովհաննիսյանն ու իր թիմն ապահովեն այդ կապիտալի իրացումը իրենց հեռակա քաղաքական զարգացումների գործընթացում»:

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Հովհաննիսյանին եւ իր թիմին օր առաջ է անհրաժեշտ այդ խնդիրը լուծել, քանի որ նախագահական ընտրություններին չմասնակցած կուսակցությունները լրջորեն պատրաստվում են Երեւանի ավագանու ընտրություններին եւ ընդդիմադիր դաշտի համար լիդերության պայքար է գնալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Վայ,էլի՞ :ՀՀԿ-ականները, ամեն գնով, ‘չեն ուզում տեսնել’,որ սա ներքևից վերև,համաժողովրդական շարժում է:Լիդերը և ծրագիրը ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է:Մարդը (Րաֆֆին) արդեն 20 անգամ ասեց,որ ինքը շարժման միայն մի մասնիկն է-մնացածների նման:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031