Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ լուսանկարիչ դառնալու համար առաջին հերթին լավ աչք պետք է ունենալ. Լուսինե Գրիգորյան

Մարտ 13,2013 15:05

21-ամյա Լուսինե Գրիգորյանը Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Գեղանկարչության ֆակուլտետի ուսանողուհի է: Արդեն մեկ տարի է՝ իր հիմնական մասնագիտությանը ավելացրել է եւս մեկը` լուսանկարչությունը: Եթե առաջինի դեպքում բարձրագույն կրթություն է ստանում, ապա լուսանկարչության դեպքում` ինքնուս է: Ըստ Լուսինեի, գեղանկարչությունն ու ֆոտոարվեստը իրար հետ կապված են. «Քանի որ ես լուսանկարչությունը տեսնում եմ միայն արվեստի մեջ, դրա համար էլ կապ եմ գտնում երկուսի մեջ: Երկուսի դեպքում էլ պետք է ստեղծագործես, գտնես քո ոճը, եւ այնպես անես, որ մարդիկ էսթետիկական հաճույք ստանան»:563160_288638937930010_1128740252_n 549605_216750498452188_1645395512_n

Լուսնինեն նկարում է այն, ինչ իր շրջապատում է: Ասում է` ֆոտոխցիկն ամեն րոպե իր հետ է: Նկարներն այնքան շատ են, որ լուսանկարչուհին դժվարացավ հիշել դրանց թիվը: Սակայն այդքանի մեջից նա ունի ամենասիրելին: Այն նուդե ժանրի մեջ է եւ վերնագիր չունի: Ի դեպ` Լուսինեի մոտ սովորություն է աշխատանքներն անվերնագիր թողնելը. «Ուզում եմ, որ դիտորդները զգան այն, ինչ ցանկանում են զգալ»:
Նուդե ժանրի մեջ լուսանկարչի աշխատանքները շատ են: Ինչպես մարդիկ են սիրում անվանել` դրանք համարձակ նկարներ են: Սակայն մինչ այսօր Լուսինեն վատ կարծիք չի լսել դրանց մասին: Աղջիկն էլ իր հերթին է աշխատում դրանք գեղեցիկ մատուցել:
«Ես ապրում եմ լուսանկարչությամբ: Առօրյաս ամբողջովին նվիրել եմ դրան»,- անկեղծանում է նա: Նկարչությունը եւս Լուսինեի ուշադրության կենտրոնում է: Ասում է` մասնագիտությունների միջեւ տարբերություն չի դնում ու երկուսն էլ շատ է սիրում: Մի բանում համոզված է` լավ լուսանկարիչ դառնալու համար առաջին հերթին լավ աչք պետք է ունենալ:  46265_251267535000484_677578011_n45709_296282793832291_1991315729_n 44304_287429898050914_652988829_n

Արամ Արարատյան

Լուսանկարների հեղինակ` Լուսինե Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031