Լրահոս
Օրվա լրահոսը

Շմայսի եղբոր կալանավորված նախկին թիկնապահը հացադուլ է հայտարարել

Մարտ 13,2013 13:30

Արթիկի գաղութի կալանավոր Արթուր Այվազյանը պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից

Երեկ ուշ ժամի Aravot.am-ը ահազանգ ստացավ այն մասին, որ 11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանը հացադուլ է հայտարարել: Վերջինս եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է «Շմայս» մականունով) եղբոր` «Ազատամարտիկների եւ կին վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը եւ մեղադրվել է Սամվել Ստեփանյանի (անվտանգության աշխատակից) սպանության գործով: Սակայն նա իրեն մեղավոր չի ճանաչում և համարում է քաղբանտարկյալ: Արթուր Այվազյանը, նա հայտնի է Մալախ մականունով, մի քանի ամիս է` վիճարկում է իր վաղաժամկետ ազատվելը` այսպիսով դատի տալով Արթիկ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովին:

Մեզ տեղեկացրեցրին, որ վաղը՝ ժամը 15.30-ին նրա հերթական դատավարությունն է Շիրակի մարզի վարչական դատարանում, որտեղ կալանավորը պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Ըստ կալանավորների, նա չի կարող լինել քաղաքացի այն երկրում, որտեղ քաղաքացիներ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վերջինս , կալանավորի ձևակերպմամբ, իրավական ահաբեկչություն է իրականացնում երկրում:

ՀՀ քրեակատարողական հիմնարկների մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը` նշելով, որ նա հացադուլ է սկսել երեկ երեկոյան ժամը 21.00-ից: Իսկ թե ինչու է կալանավորը հացադուլ հայտարարել, Գոռ Ղլեչյանը պարզաբանեց, որ նա չի ենթարկվում քրեակատարողական հիմնարկի օրինական պահանջներին, մասնավորապես՝ չի ուզում համազգեստ կրել, ու այդ պատճառով է հացադուլ հայտարարում, որը և նրա իրավունքն է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    մալախ, շուտով մնացածներն էլ են այդտեղ հայտնվելու,՝ ում որ նշեցիր:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031