Երեկ Ազատության հրապարակում ոստիկանները Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել անձրեւանոց տեղադրել՝ պատճառաբանելով, որ երկնքից մաղվող մանր կաթիլները դեռեւս չի կարելի անձրեւ համարել։ Բանակցություններից հետո անձրեւանոցն ի վերջո տեղադրվել է։
«ՉԻ» – Ոստիկաններն, իհարկե, մեղավոր չեն, որ անձրեւի մասով մեր օրենսդրությունն անկատար է։ Երեւի ճիշտ կլիներ, որ օրենսդրական այդ բացն անհապաղ լրացվեր, եւ օրենքով ամրագրվեր հետեւյալը. «Անձրեւ է համարվում այն բնական երեւույթը, որի ժամանակ նկատվում է երկնքից ջրի կաթիլների անկում, եւ որպես հետեւանք տվյալ տարածքի եւ տարածքում առկա ՀՀ քաղաքացիների արտաքին մակերեւույթի մասնակի կամ ամբողջական թրջում։ Անձրեւանոցի տեղադրումը եւ հետագա շահագործումը թույլատրվում է միայն անձրեւի ժամանակ՝ տվյալ տարածքում ՀՀ նախագահի նախկին թեկնածուի առկայության պայմաններում եւ վերջինիս կողմից պահանջվող փաստաթղթերի ներկայացումից հետո՝ ոչ ուշ, քան 15 րոպեի ընթացքում»։ Եթե այսպիսի հստակ չափորոշիչներ սահմանվեն, ոչ անհարկի ներքաղաքական լարվածություն կունենանք, ոչ էլ թրջված առաջնորդներ։
«Չորրորդ ինքնիշխանություն»
Աբսւռդի եռկիր Հայաստանս….