Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիս տվեց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ ճգնաժամը համապետական է եւ լուծումն էլ պետք է այդպիսին լինի:
Անդրադառնալով քաղաքապետարանի կողմից Ազատության հրապարակում վրան տեղադրելը թույլ չտալուն՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Դա «անապահով Հայաստանի մասին է խոսում, ոչ թե ապահով»:
ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», ինչպես երեկ հայտարարեց Ռուբեն Հակոբյանը, չի բացառվում, որ առանձին գնան Երեւանի ավագանու ընտրություններին: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, «Եթե Դաշնակցությունն առանձին գնա, որեւէ խնդիր չկա, 125 -ամյա կուսակցություն են, որեւէ խնդիիր այդտեղ չեմ տեսնում, ինքնուրույն կուսակցոթյուն է»:
Այս պահին հրապարակում է Նիկոլ Փաշինյանը: Նա բարեւեց եւ նստեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Առայժմ երկուսն էլ լուռ են: Րաֆֆի Հովհաննիսյանն ընթերցում է օրվա մամուլը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ